RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-07 12:50:29ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սպառնացել են պատժամիջոցներով, եթե Բելառուսը ճանաչի Հարավային Օսիան
2020-08-07 12:36:47Այսօրվա 15 տոկոսը համաճարակի նվերն է մեզ, ոչ թե ակտիվ աշխատանքով վաստակած ձեռքբերում
2020-08-07 12:35:42СOVID-19-ով վարակվածներից թիվն աշխարհում գերազանցել Է 19 միլիոնը
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵԳԻՊՏՈՍԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԱՌԱՋԻՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ. Vatican Insider

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրը, որ կճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Վատիկանի գործունեությունը լուսաբանող Vatican Insider կայքը` անդրադառնալով Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամմեդ Սաադ Խայրալլահի աննախադեպ քայլին, ով պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության կազմակերպման մեղադրական հայց է ներկացրել Թուրքիայի դեմ: Եգիպտական դատարանը գործը կքննի նոյեմբերի 5-ին:

Այս մասին փաստաբանն առաջին անգամ հայտարարել էր սեպտեմբերի 4-ին` Լիլիան Դաուդի` Եգիպտոսում եւ արաբական աշխարհում մեծ դիտողականություն վայելող «թոք շուի»-ի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ իր հայցը կստիպի Եգիպտոսին` «Մերձավոր Արեւելքի սուննի մահմեդական ամենամեծ պետությանը», ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օրինակ ծառայելով մյուս արաբական երկրների համար:

Հաղորդման ժամանակ նաեւ առաջարկ է հնչելՙ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել մայրաքաղաք Կահիրեում: Գործող կառավարությանը կոչ է արվել դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիան ստիպված լինի փոխհատուցել ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Իտալական La Stampa օրաթերթի մշակած Vatican Insider նախագիծը նախատեսված է Վատիկանի, Հռոմի պապի գործունեությունը եւ Սուրբ աթոռի մասին նորությունները լուսաբանելու, միջազգային ասպարեզում կաթոլիկ եկեղեցու ներկայության եւ կրոնական հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ