RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 855, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ՈՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԱՐԻՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

Պ. Ք.

Արեւմուտքն անմիջապես մեղադրեց Ասադին

Դամասկոսի արվարձան Գուտայում օգոստոսի 21-ի քիմիական գրոհի վայր այցելած ՄԱԿ-ի փորձագետները հայթայթել են ապացույցներ, որ խաղաղ բնակչության դեմ «բավական մեծ չափերով» զարին գազ է օգտագործվել: Այդ են վկայում շրջակա միջավայրի փորձաքննությունները, քիմիական տարրալուծումը եւ տուժածների բժշկական տվյալները:

Ասոշիեյթեդ պրես գործակալության հրապարակած հաղորդման մեջ չի նշվում, թե ՄԱԿ-ի փորձագետները քիմիական գրոհի համար պատասխանատու համարե՞լ են արդյոք հակամարտ կողմերից որեւէ մեկին: Անկախ դրանից, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները անմիջապես սկսել են մեղադրել նախագահ Բաշար Ասադին: Ավելի ուշ նույն կերպ են վարվել պետդեպարտամենտում եւ Սպիտակ տանը, թեեւ վկայակոչվող ապացույցները խիստ հակասական են: Փորձագետների զեկուցագրի լուսանկարներից մեկի վրա երեւում են ռուսերեն տառերով հրթիռներ: Ամենայն հավանականությամբ, դրանք խորհրդային M-14 ռեակտիվ արկի բեկորներ են: Դա հնացածՙ 1950-ականների զենք է: Սիրիական բանակը դրանից վաղուց է հրաժարվել: Տեսուչները չեն բացառում նաեւ այն, որ արկերի մարտագլխիկները կարող էին լինել ինքնաշեն: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է անում հապճեպ հետեւություններ չանել եւ չանտեսել Սիրիայից ստացվող նոր տեղեկությունները:

ՄԱԿ-ի ԱԽ-ում փակուղային իրավիճակ կարող է ստեղծել կոշտ ձեւակերպումներով բանաձեւի նախագիծը, որի օգտին նախօրեին Փարիզում հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ ԱՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

CNN հեռուստաալիքը նշում է, որ Բաշար Ասադին հախուռն կերպով մեղադրող Արեւմուտքի ղեկավարների հայտարարությունները համապատասխանում են սիրիական ընդդիմության շահերին, որը ՄԱԿ-ի փորձագետների զեկուցագրի հրապարակումից հետո միջազգային ընկերակցությանը կոչ արեց «միասնական եւ վճռական պատասխան տալ» Ասադի վարչակարգին:

Երեկ երեկոյան սիրիական իշխանությունները հայտարարեցին, որ «անհերքելի ապացույցներ» են հայտնաբերել, որ քիմիական զենքը օգտագործել են ընդդիմադիրներըՙ «օտար մի երկրի» աջակցությամբ եւ այդ «ապացույցները» ներկայացրել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցին:

Սիրիայի վարչակարգի դեմ ԱՄՆ-ի նախատեսած «սահմանափակ» ռազմական հարվածը այժմ անորոշ ժամկետով հետաձգված է շնորհիվ այն բանի, որ Ասադը համաձայնել է միջազգային դիտորդների վերահսկողության ներքո ոչնչացնել Սիրիայի քիմիական զինանոցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ