RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 00:40:26Ավ. Իսահակյան, «Շատ մի´ տխրիր», կատարում է Սուսաննա Երիցյանը
2020-09-19 00:39:36Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. քննարկում քաղաքագետների հետ
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
2020-09-18 17:03:29Կրեմլը մեկնաբանեց շշի վրա «Նովիչոկի» հետքերի վարկածը
2020-09-18 17:02:22Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1100, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Թուրան» գործակալության վերլուծաբաններն ուսումնասիրել են Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տարածած տվյալները, ըստ որոնց ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 300 հազ. տոննայով: Առհասարակ, համաձայն վիճակագրական տվյալների, հարեւան երկրում վերջին տարիներին արձանագրվել է նավթի արդյունահանման ծավալների անշեղ անկում:

Այսպես, 2010թ.-ին արդյունահանվել է 50 մլն 834,4 հազ., 2011-ին 45 մլն 370,9 հազ. 2012-ին` 42 մլն 984,9 հազ. տոննա նավթ: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նավթարդյունահանման ծավալը կազմել է 29 մլն 121,3 հազ. տոննա: Տարեսկզբին նավթարդյունահանության ոլորտում ստեղծված իրավիճակը պատճառ էր դարձել, որ ադրբեջանական իշխանությունները BP-ին մեղադրեին «միտումնավորության» մեջ:

Լարվածությունը պահպանվեց, մինչեւ որ Լոնդոնում Իլհամ Ալիեւը չհանդիպեց բրիտանական նավթային ընկերության Կասպից ավազանի էներգակիրների հարցով տնօրենի հետ, երբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որ BP-ն «հնարավորինը կանի, որ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները վերականգնվեն»:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, նավթի արդյունահանման ծավալները ոչ միայն չեն վերականգնվել, այլեւ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դարձյալ կրճատվել են: Ավելի վաղ BP-ի Բաքվի ներկայացուցչությունը հաղորդագրություն էր տարածել, որ կատարել է ներդրումներ անելու մասին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով «բոլոր պարտավորությունները»:

Բրիտանական նավթային ընկերությունն այդպիսով հասկացրել էր, որ մտադիր չէ նոր ներդրումներ անել: Մինչդեռ, ինչպես որոշ մասնագետներ են պնդում, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը գնալով «ավելի խորքային է դառնում»: Այսինքն, նախկին ծավալներով նավթ արդյունահանելու համար հարկ է նոր խորքային հորեր փորել, ինչը հավելյալ ներդրումներ է պահանջում:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի կառավարարությունը նման խոշոր ներդրումների հնարավորություն չունի, իսկ BP-ն էլ իր հերթին չի պատրաստվում նոր ներարկումներ անել: Որոշ մեկնաբաններ դա բացատրում են նաեւ Կասպից ծովի կարգավիճակի անորոշությամբ: Նոր նավթահանքերը, որ ադրբեջանական կողմը մտադիր է շահագործել Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ, վիճարկվում են Թուրքմենստանի եւ Իրանի կողմից:

Թերեւս դա է պատճառը, որ Ադրբեջանը որոշել է արդիականացնել ռազմածովային ուժերը: Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել երկու սուզանավ` ի պատասխան սեփական արտադրության սուզանավեր Կասպից ծով իջեցնելու Իրանի որոշման: Պաշտոնական Սեուլը, ինչպես հայտնի է դարձել, չափազանց զգուշավոր է գտնվել Ադրբեջանի առաջարկության հանդեպ: Այդ երկրի ԱԳՆ-ն ռազմական գերատեսչությանը խորհուրդ է տվել «չշտապել գործարք կնքելիս, քանի որ դա կարող է հանգեցնել Կասպիցի ավազանում լարվածության մեծացմանը»:

Ինչ էլ որ ասվի, մի բան չափազանց հստակ է` Ադրբեջանի համար նավթի արդյունահանման ծավալների կրճատումը տնտեսական, քաղաքական, ռազմական եւ սոցիալական լուրջ սպառնալիք է: Այնքան, որ օրերս ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, որ Սիրիայում պատերազմը «կարող է լրացուցիչ 5 մլրդ դոլարի եկամուտ բերել երկրի բյուջեին»: Հաշվարկը կատարվել էր` նկատի ունենալով, որ Սիրիայի դեմ հարձակման դեպքում նավթի համաշխարհային շուկայում կարձանագրվի բարձր գնաճ:

Թերեւս այդ պատճառով է նաեւ, որ ադրբեջանական կողմում չեն թաքցնում, որ անհամբեր սպասում են Սիրիայի «դեմ պատժամիջոցների կիրառմանը»: Բայց Սիրիայի դեմ պատերազմը չի ավելացնելու Կասպից ծովի նավթային պաշարները, ոչ էլ BP-ին է մղելու նոր ներդրումների: Ընդհակառակը, ավելի հավանական է, որ Սիրիայի «հարցերը լուծելուց հետո» Արեւմուտքը կորցնի Ադրբեջանի հանդեպ հետաքրքրությունը: Առայժմ հարեւան երկրում նավթարդյունահանման ծավալները կրճատվում են: Իսկ դա եկամուտների կրճատում է, սոցիալական դժգոհության աճ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ