ԵՐԵՎԱՆԻ 23 ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Ա. Մ. Երեւանում ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների վերաբերյալ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության եւ այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի անցկացման պայմանների մասին: «Սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել», նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: Հիշեցնեք, որ ուղեւորափոխադրող կազմակերպությունները հրաժարվում են մասնակցել 100 դրամ ուղեվարձը որպես գործող պայման համարվող մրցույթին, պատճառաբանելով այդ սակագնով փոխադումներ իրականացնելու շահութաբեր չլինելը: |