RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 681, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ ատելության կոչերին շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. «Մեր համատեղ խնդիրն է միահամուռ եւ հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը եւ բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երեւույթները ծնող պատճառների եւ դրանց ցանկացած դրսեւորումների դեմ»:

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին եւ հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ