RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 917, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ

Հ. Հ.

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը կպայքարի արտագաղթի դեմ: Ծրագիրը ներկայացվել է երեկ եւ պայմանականորեն կոչվում էՙ «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն հիմնված է 11 դրույթի վրա, բաղկացած է 100 քայլից եւ ընդգրկում է բոլոր ոլորտները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբՙ արտագաղթի գլխավոր պատճառը շարունակում է մնալ երկրի քաղաքական եւ իշխանական համակարգը: Տարիներ շարունակ քաղաքական համակարգը չի կարողանում լուծել օրակարգային խնդիրներ, ինչի հետեւանքով արտագաղթի տեմպերը մեծանում են: «Արտագաղթի տեմպերը հասել են այն չափերին, որ արդեն ժողովրդագրական անվտանգության լուրջ խնդիրներ են առաջացնում», ասաց Ռուստամյանըՙ հավելելով, որ հարցի ամբողջական լուծումը իշխանափոխությունն է: Դրան պետք է հասնել առաջարկված 7 կետերով առաջնորդվելով, սակայն մինչ իշխանափոխությունը դաշնակցականներն առաջարկում են կանգնեցնել արյունահոսությունը: «Արտագաղթը նման է օրգանիզմի արյունահոսության: Մենք արյունահոսում ենք եւ չպետք է թույլ տանք, որ օրգանիզմն արյունաքամվի», ասաց Ռուստամյանըՙ հավելելով, որ մարտավարական սխալ կլինի, եթե սպասեն մինչեւ իշխանափոխության ծրագիրն իրականանա: Դրա համար էլ, մինչ այդ, կձեռնարկեն առաջնահերթ քայլեր:

Դաշնակցականներն առաջարկում են տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունըՙ կադրային քաղաքականության փոփոխությամբ: Նոր աշխատատեղերի ստեղծումը պետք է հիմնված լինի արդար ու արժանապատիվ վարձատրության սկզբունքի հիման վրա, հարկային եւ մաքսային քաղաքականությունը պետք է դառնա կանխատեսելի:

«Ծրագրի մեկ այլ հիմնադրույթ վերաբերում է բոլոր տեսակի վճարների, հարկերի, տուգանքների միջոցով հօգուտ մասնավորի քաղաքացիներից գումարներ գանձելու երեւույթի վերացմանը: Մենք պետք է սոցիալականից անցնենք արդյունաբերական գյուղատնտեսություն, կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, կրթությունը պետք է դառնա մատչելի եւ որակյալ համակարգ, որը պետք է լինի ապաքաղաքականացված», ծրագիրը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը :

Դաշնակցականները դրույթներ են նախատեսել նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների համար: Մասնավորապես պետք է վերացվի անպատժելիությունը, պետք է իրականացվեն արդարադատության օրենսդրակիրառական փոփոխություններ: «Պետք է բացառվի գերակա հանրային շահի եւ այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից զրկելը: Պետք է բարձրացվի Հայաստանի ազգային անվտանգության մակարդակն ու իրականացվեն վերաբնակեցման ծրագրեր», ասաց Մինասյանը:

Շարունակելով դեկլարատիվ բնույթի ելույթները դաշնակցականները շեշտեցին, որ նախատեսում են պայքարել նաեւ հակահայկական եւ հակահայաստանյան քարոզչության դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ