RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 908, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԿՄԹԵՐՎԻ 160.000 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ

Հ. Հ.

Հղում անելով պաշտոնական տվյալներինՙ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ այս տարի կմթերվի 160.000 տոննա խաղող: Մթերման գինը սկսվում է 145 դրամից, սեւապտուղըՙ 170, իսկ Արենիի տարածաշրջանի խաղողըՙ 200 դրամ: Խաղողի շուկայում այս տարի գրանցվել է շրջադարձային փուլ, եթե առաջ գյուղացին էր խնդրում, որ որ իր բերքը մթերեն, այժմ մթերողներն են գյուղացիներին խնդրում: Նման փոփոխության պատճառն այն է, որ գյուղացին մթերում է առողջ եւ որակյալ բերք:

Հարությունյանի խոսքերովՙ կոնյակի արտահանման եւ վաճառքի տեսանկյունից առավել ձեռնտու է Մաքսային միությանն անդամակցումը: «Ասոցիացման համաձայնագրով մեզ թույլատրվել է Հայաստանի շուկայում 10 տարի օգտագործել «կոնյակ» բառը: Ռուսական շուկայում «կոնյակ» բառի օգտագործումը վերապահված է Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերություններին, այսինքնՙ ամեն վայրկյան նրանք կարող են գալ ընդհանուր հայտարարի, եւ այս պարագայում Մաքսային միությունում մեր լինել-չլինելը կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել: Այսինքն, եթե չհայտնվենք Մաքսային միությունում, ապա որեւէ մեկին կոնյակը պետք չի լինի այն ծավալով, ինչ ծավալով, որ արտադրվում է», ասաց Հարությունյանը:

Գինու եւ կոնյակի արտահանման հարցում Հարությունյանը շատ է կարեւորում վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս Չինաստան կատարած այցն ու ձեռք բերած պայմանավորվածությունները: «Հայկական ընկերությունները պետք է լրջորեն աշխատեն, քանի որ Չինաստանը ցանկանում է մեծ ծավալներ եւ հաստատուն մատակարարում: Չինացիները ցանկանում են շաբաթական մեկ բեռնարկղ, մենք այդ ծավալները չունենք, հետեւաբար պետք է լուրջ աշխատանք տանել», ասաց նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ