RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 858, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎՙ ԱԲՐԱՀԱՄ ԵՎ ՓԱՌԵՆ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 15-ինՙ Խաչվերացի տոնին, Մայր աթոռ Սբ Էջմիածնում մատուցած Սուրբ պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին եւ Մայր աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանինՙ ի գնահատություն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության եւ տարիների վաստակի:

Վեհափառ հայրապետի օրհնությամբ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեցին Հայրապետական սրբատառ կոնդակները:

«Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգեւորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգեւոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ եկեղեցու», - ասված է Աբրահամ սրբազանին ուղղված Հայրապետական կոնդակում:

«...Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Ձեր սրտում զգացիք Երկնավոր մեր Տիրոջ սպասավորը լինելու բարձր կոչումը եւ ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Աստուծո կամոք եւ օրհնությամբ հետագային հովվական ծառայության մեկնեցիք ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ, ուր նախանձախնդիր ու նվիրյալ ոգով սպասավորեցիք Վաշինգտոնի, Միչիգանի, Չիկագոյի, Իլինոյսի եւ Դետրոյթի ծուխերում: Տիրոջ խոսքը հավատացյալ հայորդիներին մատակարարելու կարեւոր առաքելության հետ զուգահեռաբար` Դուք նաեւ Ձեր ուսումնառությունը ամբողջացրեցիք ԱՄՆ բարձրագույն համալսարաններում: Ձեր տերունապատվեր ծառայությունը արգասավորել եք հատկապես Դետրոյթի հոգեւոր հովվի պաշտոնում, ուր Ձեր ազնիվ ջանքերով եւ անձնական հավաքածուի նվիրաբերումով` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից հիմնեցիք «Ալեք Մանուկյան» թանգարանը:

Գնահատանքով ենք անդրադառնում Ձեր ծառայության արդյունքներին նաեւ Հայաստանում: Դուք քաջեռանդությամբ բարեզարդել եք Ձեր սպասավորությունը Շիրակի թեմում` իբրեւ թեմակալ առաջնորդ, գովելի ավանդ բերելով Շիրակի ընծայարանում` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարեւոր գործին: Առանձնակի ուրախություն է Մեզ համար, որ Մեր գահակալության շրջանին Դուք Ձեր նվիրյալ ծառայությունը բերեցիք Մայր աթոռում` թանգարանների եւ վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոններում: Այսօր Սուրբ Էջմիածնում Ձեզ հատուկ նվիրումով եւ նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք Ձեր ջանադիր ծառայությունը` ի շինություն եւ ի պայծառություն Մայր աթոռի:

Ազնիվ եկեղեցականիդ վաստակը ամբողջանում է Ձեր անձնական միջոցներով իրականացվող որբերի հովանավորության աստվածահաճո ծրագրով, որով ուրախություն եք բերում ծնողական խնամքից զրկված կարիքավոր երեխաների կյանքում», - ասված է Փառեն սրբազանին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ