RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



ԴԵԹՐՈՅԹԻ «Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 703, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«A Legacy of Armenian Treasures» ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Դետրոյթում 1992-ից գործող Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանը ներառում է հայկական արվեստի հարուստ եւ եզակի ցուցանմուշներ, որոնց թվում կարելի է նշել նկարազարդ ձեռագրեր, նկարներ, քանդակներ, գորգեր, եկեղեցական սպասքներ, մետաղադրամներ, ասեղնագործություն, կիլիկյան եւ ուրարտական ժամանակաշրջանների հնագիտական առարկաներ եւ այլն: Ութ տարբեր բաժիններում ցուցադրված մոտ 1500 իրերով թանգարանը Հայաստանից դուրս գտնվող ամենախոշոր արվեստի կենտրոնն է, որն ընդգրկված է զբոսաշրջիկների համար նախատեսված ամերիկյան քարտեզների եւ ուղեցույցների մեջ: Դա հնարավորություն է տալիս տարեկան ընդունել մոտ 1500 այցելուների, որոնց մեծ մասը օտարներ են:

Թանգարանի հավաքածուն սկզբնավորել է եւ կազմել Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը, Ալեք Մանուկյանի քաջալերությամբ եւ նյութական հատկացումներով: Առաջին մի քանի տարիներին նա ձեռնհասորեն վարել է թանգարանի տնօրենի պաշտոնըՙ թանգարանին կից գործող Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնի հետ:

Վերջերս Դետրոյթում լույս է տեսել թանգարանի մասին պատմող ստվարածավալ մի պատկերագիրք-ալբոմ «Հայկական գանձերի ժառանգություն: Վկայություն մի ժողովրդի» խորագրով, որի ամերիկյան մայրցամաքի շնորհանդեսը օգոստոսի 24-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կենտրոնում է կայացել: Իսկ վաղը, սեպտեմբերի 19-ին ժամը 15-ին, Ազգային պատկերասրահում (Որմնանկարների սրահում) տեղի կունենա հայաստանյան շնորհանդեսը, նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության:

Շնորհանդեսի առթիվ Մ. Նահանգներից հատուկ Երեւան են ժամանել Մանուկյան թանգարանի տնօրենուհիՙ Լյուսի Արտաշը, ալբոմի հրատարակության պատասխանատուՙ Ալիս Նիկողոսյանը եւ ճանաչված մտավորական, ալբոմի գլխավոր գործադիր խմբագիր եւ ներածականի հեղինակ Երվանդ Ազատյանը, ով խոսք է առնելու շնորհանդեսի օրը: Բացման խոսքով հանդես է գալու պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Մշակույթի նախարարության անունից իր խոսքն է ասելու նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ գիրք-ալբոմը ներկայացնելու է արվեստաբան Լեւոն Չուքասզյանը: Ցուցադրվելու է նաեւ 8-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ թանգարանի մասին:

Հրավիրում ենք բոլոր արվեստագետներին եւ արվեստասերներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ