RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ...». ՀԱՅԵՐԵՆ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:

Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունըՙ որպես բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը: Փառատոնը նպաստում է նաեւ հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմաաշխարհագրական հայրենիքում (Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառներ):

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաեւՙ արեւմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)ՙ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ