RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013



Տեղադրվել է` 2013-09-17 23:31:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 812, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Թուրքիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում Վահե Բաղդասարյանն առաջին պարտությունը կրեց հնդիկ Սետուրամանի հետ պարտիայում: Վահեն 2,5 միավորով նահանջեց 36-րդ հորիզոնական: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Ջերի Մեզային եւ 2 միավորով ընթանում է 71-րդ հորիզոնականում:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է չինացի գրոսմայստեր Յույ Յունյին: Նա 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Սալեհ Սալեմի հետ մրցավեճում: 8 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարին:

Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անի Կրումովայի հետ: Մարիան 2 միավորով 45-րդ տեղում է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են ռուսաստանցիներ Ալեքսանդրա Գորյաչկինան ու Ալինա Կաշլինսկայան, չինացի Մո Զաին, հնդիկ Մոնիշան, ինդոնեզացի Վարդա Մեդինան, ռումինացի Իրինա Բուլմագան եւ ղազախ Դինարա Սադվակասովան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 18-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ