RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 30 ՏՈԿՈՍՈՎ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարտական ոգի, միասնականություն, համախմբվածություն, կոլեկտիվների բարոյահոգեբանական բարձր մակարդակ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս հատկանիշներով է առանձնացնում հայկական բանակն ու հավելում, որ արցախյան գոյամարտի ժամանակ հենց այս հատկանիշները լուրջ դեր խաղացին:

«Մարտական ոգու ամենակարեւոր բաղադրիչը մարդկային հարաբերություններն են: Այն կոլեկտիվում, որտեղ չկա մարդկային հարաբերություն, չի կարող լինել ոգու բարձր մակարդակ, դրա համար մենք այսօր շեշտը դնում ենք մարդկային հարաբերությունների ձեւավորման վրա», ասաց Օհանյանըՙ հավելելով, որ բանակը պետության մեջ պետություն չի կարող լինել, սակայն որոշում է կայացվել, որ «բանակը մեր տունն ու ամրոցն է»:

«Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով, իսկ ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա, կապրի այլ ամրոցումՙ բերդի օրենքներով: Այս հարցում մենք անհաշտ պայքար ենք մղելու», ասաց Օհանյանըՙ ցանկանալով, որ փողոցային բարքերի դեմ պայքարը մղվի ոչ միայն ԶՈւ-ից, այլեւ հասարակությունից:

Նախարարը 2011-ը ԶՈՒ պատմության լավագույն տարին է բնութագրում. այդ տարի արձանագրվել են ամենաքիչ միջադեպերը, հանցագործություններն ու կորուստները: 2012-ին արձանագրվել է բարելավում 2011-ի համեմատ, իսկ 2013-ին հայկական զինված ուժերում միջադեպերը նվազել են 30 տոկոսով: «Կարգապահության պահպանման ուղղությամբ աշխատանքները բոլոր ուղղություններով տարվում են»:

Նրա խոսքերով, անվտանգության կանոնների խախտման եւ դժբախտ պատահարների հարցում 50 տոկոս պատասխանատվություն կրում է զինծառայողը, 25 տոկոսի համար պատասխանատու է հրամանատարը, իսկ 25 տոկոսը լինում են պատահականություններ:

Ըստ Օհանյանիՙ բանակում արտակարգ պատահարները շարունակվում են, որովհետեւ անհատը չի պահպանում անվտանգության կանոնները:

«Առաջին գծում դուրս են գալիս դաշտ, ու հակառակորդը խոցում է: Հրամանատարները միշտ ասում են, որ պետք է ուշադիր լինել, բայց կորցնում են զգոնությունը, ինչի պատճառներից մեկը լարված ծառայությունն է: Արտակարգ պատահարներ են տեղի ունենում նաեւ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանքով: Կոնֆիլկտները տղամարդկային այդ մեծ համակարգի մեջ անխուսափելի են: Մարդիկ առօրյա կյանքում էլ հասարակ մի բանից վիճում են միմյանց հետ, բայց կոնֆլիկտները պետք է հանգուցալուծվեն հրամանատարի վերահսկողությամբ»:

«Պայքարում ենք, որ Հակոբը վերադառնա Հայաստան»

Անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրին, նախարար Օհանյանն ասաց, որ Հայաստան վերադարձնելու հիմնական խոչընդոտը պետական կապի բացակայությունն է Ադրբեջանի հետ: «Դա արվում է միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ, այդ պատճառով դանդաղում է գործընթացը: Այսօր էլ մենք պայքարում ենք, որ Հակոբը վերադառնա Հայաստան, եւ թե ինչպիսի իրավիճակ կլինի, ժամանակի ընթացքում կերեւա», ասաց նախարարըՙ վստահեցնելով, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ