RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՔ-ՇՈՈՒ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Հ. Ծ.

Երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, սկսեց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն արտահայտեցին Թուրքիայի եւ նրա վարչապետի նկատմամբ: News.am-ի հաղորդմամբՙ եգիպտական թերթերը լի են հակաթուրքական հոդվածներով եւ մեկնաբանություններով: Տասնյակ հոդվածներում քննարկվում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումները, Եգիպտոսի նոր իշխանություններին ուղղված կոչերըՙ ճանաչելու այդ անմարդկային հանցագործությունը եւ նույնիսկ հայ զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու թուրք իշխանությունների պարտավորությունների հարցերը:

Ամերիկահայ «Ասպարէզ» թերթի փոխանցմամբ, եւ ինչպես տեղեկացրել էինք նաեւ «Ազգի» նախորդ համարում, Եգիպտոսի ազգային ճակատի ինստիտուտի ղեկավար, փաստաբան, Մուհամմեդ Սաադ Խայրալլահն, աննախադեպ քայլ կատարելով, դատական հայց է ներկայացրել, որով մեղադրում է Թուրքիային հայերի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ: Խայրալլահը, ինչպես նաեւ Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի դոկտ. պրոֆ. Այման Սալաման վերջերս հրավիրվել են ONTV հեռուստաալիքՙ մասնակցելու Լիլիան Դաուդի «Աս-սուրա ալ քեմիլա» («Ամբողջական պատկեր») թոք-շոուին: Հեռախոսով թոք-շոուին մասնակցել են նաեւ Էրդողանի իսլամական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Ռասուլ Թոսունը եւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Պրոֆեսոր Սալաման տեղեկացրել է, որ թուրքական ռազմական տրիբունալը 1919-ին մեղադրանք էր ներկայացրել Հայոց ցեղասպանության համար պատասխանատու հանցագործների դեմ եւ 17 թուրք պաշտոնյայի մեղավոր ճանաչել: Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը 1915-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով նախազգուշացրել են, որ պատասխանատվության կենթարկեն թուրք ղեկավարներին հայերի զանգվածային սպանությունների եւ «մարդկության ու քաղաքակրթության դեմ գործված հանցագործությունների» համար:

Խայրալլահն իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը Եգիպտոսում վաղուց է հասունացել: Նա հույս է հայտնել, որ հայց ներկայացնելու իր քայլը օրինակ կհանդիսանա մյուս արաբական երկրներինՙ հետեւելու իրեն: Նա հայտարարել է, որ եգիպտական դատարանը հայցը կքննարկի նոյեմբերի 5-ին:

Թոք-շոուի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Թոսունը իր դեմ է տրամադրել հեռուստադիտողներինՙ պնդելով, որ հայցը չի կարող օրինական ճանաչվել, քանի որ Եգիպտոսի ներկա կառավարությունը իշխանության է եկել ոչ օրինական ճանապարհով: Նա շարունակել է կրկնել Թուրքիայի կառավարության անհիմն ժխտման պնդումները:

Թոսունի խոսքերից բարկացած պրոֆ. Սալաման Էրդողանին անվանել է «ցեղասպանություն գործած օսմանցի մսագործների ժառանգորդ»: Մյուս կողմիցՙ «Վիտո Գեյթ» թերթի գլխավոր խմբագիր Էսսամ Քամելը գրել է, որ տասնյակ հեռախոսազանգեր եւ էլ. նամակներ է ստացել ընթերցողներից, որոնք պաշտպանում են Եգիպտոսում Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու գաղափարը: «Հայերը մեծ դեր են կատարել Եգիպտոսում: Բավական է նշել, որ Թաբայի ազատագրության գործում մենք օգտվում էինք Եգիպտոսի առաջին արտգործնախարար, ազգությամբ հայ Պողոս Բեյ Յուսուֆյանի մեզ տրամադրած քարտեզներից»,- հիշեցրել է նա, ավելացնելով,- «ես առաջինը իմ մեկ ամսվա ռոճիկը կփոխանցեմ այդ ծրագրի իրականացմանը, եւ հուսով եմՙ ուրիշներ կհետեւեն իմ օրինակին»: Նա առաջարկել է հուշարձանը տեղադրել կա՛մ Սալահ Սալեմ պողոտայում, Կահիրեի օդանավակայանի մոտակայքում, որպեսզի Եգիպտոս այցելուները անմիջապես տեսնեն, կա՛մ էլ Թուրքիայի դեսպանատան առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ