RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Օրակարգ

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 933, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՊՐԱՀԱՅԻ 6-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Սեպտեմբերի 17-ին Պրահայի Հրադչանի թաղամասի Պիսեցկա Բրանա մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայկական երեկո Ավագների ակումբի համար նախատեսվող միջոցառումների շրջանակում: Ներկաներին նախ ողջունեց ՊՈՐՏԵ կազմակերպության ղեկավար Վլադանա Ռիդլովան, ապա հայ երիտասարդներ Վարինե Մկրտչյանն ու Վահե Ասատրյանը ներկայացրին Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին տեղեկատվական տեսաշար, որպեսզի ներկաները պատկերացում կազմեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ի՞նչ լեզու ու մշակույթ ունի, ովքե՞ր են հայտնի հայերը կամ ի՞նչ հայկական հաստատություններ կան Չեխիայում: Այնուհետեւ ներկաներին ողջունեցին Պրահա 6-ի փոխքաղաքապետ Պետր Այեբուան եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Պարոն Այեբուան նախ հիշեց իր դպրոցական տարիները, որ երկու տխուր հիշողություն է մնացել հայ ժողովրդի մասին: Մեկը Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որին զոհ են գնացել 1,5 միլիոն հայեր, մյուսը 1988 թվականի երկրաշարժը, որից հետո Չեխիայում իսկական օգնության ալիք էր բարձրացել, եւ այն ժամանակ իրենց դպրոցում հագուստներ եւ հիգիենայի ապրանքներ էին հավաքում Հայաստան ուղարկելու համար:

Դեսպան Տիգրան Սեյրանյանը չեխերենով ողջունեց նման ձեռնարկի իրականացումը եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նշելով, որ Պրահա 6-ում է գտնվում ոչ միայն Հայաստանի դեսպանությունը, այլեւ շատ հայեր ապրում են այս շրջանում: Նրա կարծիքովՙ նման ձեռնարկները կնպաստեն հայ եւ չեխ ժողովուրդների մերձեցմանը, քանի որ երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները նաեւ կփորձեն հայկական մշակույթը ներկայացնել: Դեսպանը հույս հայտնեց նաեւ, որ միգուցե ապագայում Երեւանի որեւէ շրջանի եւ Պրահա 6-ի միջեւ ստեղծվեն բարեկամական կապեր:

Այնուհետեւ կոմիտասյան «Կռունկի» կատարմամբ հանդես եկավ եւ ներկաներին գերեց Վարինե Մկրտչյանը: Երեկոն շարունակեց «Մուզիկա պոետիկա» երգչախումբը Էվժեն Կինդլերի գլխավորությամբ կատարելով հայկական հոգեւոր շարականներ, ինչպես նաեւ հատվածներ հայկական պատարագից: Երգչուհի Ալվինա Աղաջանյանն էլ արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը «Մոկաց հարսներ» եւ «Մենք ենք սարերը մեր» երգերի կատարումներով: Սցենարիստ եւ ռեժիսոր Մարտին Մահդալը ներկաներին ցուցադրեց եւ պատմեց Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդություններից, հատվածներ ներկայացնելով ոչ միայն այսօրվա երեւանցիների սովորույթներից, այլեւ տեղափոխվեց Գորիս, շրջեց քարանձավներով, պատմեց Տաթեւի ճոպանուղու մասին հաղորդելով հետաքրքրական տեղեկություններ: Երեկոն եզրափակեց Վարինե Մկրտչյանը ներկաներին զարմացնելով նաեւ չեխական ժողվրդական երգի կատարմամբ:

Երեկոյի հանդիսավարներից Վահե Ասատրյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց եւ հրավիրեց համտեսելու հայկական «Մարլենկա» տորթն ու համանուն սուրճը:

Երեկոն կազմակերպել էին ՊՈՐՏԵ հասարական կազմակերպությունը եւ «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Պրահա 6-ի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Նկար 1. Հանդիսավարներ Վահե Ասատրյանը եւ Վարինե Մկրտչյանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ