RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 904, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

Մ. Հ.

Քանդակագործության միջազգային սիմպոզիումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին Գյումրիում, որը կկրի «Կենդանի աղբյուր» խորագիրը: Այն անցկացվում է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում:

Հանձնախմբի կողմից ընտրված 10 քանդակագործներ մեկ ամիս աշխատելու են Գյումրիում, այնուհետեւ իրենց ստեղծած քանդակները նվիրելու են քաղաքին:

Մասնակիցներից չորսը գյումրեցի են, մեկական մասնակիցներՙ Երեւանից եւ Ստեփանակերտից, ինչպես նաեւ Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, իսկ հրավիրված հյուրերի շարքում է իտալացի քանդակագործ Մասիմիո Լիպպին: Քանդակագործության սիմպոզիումի ղեկավար, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քանդակագործ Արթուր Գեւորգյանը հավաստիացրեց, որ Մ. Լիպպին Գյումրիում աշխատելու է առանց հոնորարի, քանի որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին:

Ի դեպ, քանդակագործության աշխատանքներին զուգահեռ, Գյումրիում անցկացվելու են նաեւ տարաբնույթ մշակութային միջոցառումներ ցուցահանդեսներ, համերգներ, մշակութային քննարկումներ ու վարպետության դասեր:

Քանդակագործության սիմպոզիումի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 8 մլն դրամ: Գումարի կեսը հատկացվելու է քանդակագործներին որպես հոնորար, յուրաքանչյուրինՙ 400 հազար դրամ:

Ա. Գեւորգյանի խոսքով, ծրագիրը կտեւի երեք ամիս` մեկ ամիս քանդակելու են, երկրորդ ամիսը` նյութեր են տպագրվելու, երրորդ ամսին արդեն քանդակները կտեղադրվեն Գյումրիի «Խաղաղության օղակում»: Այդ օրերի ընթացքում, Գեւորգյանի խոսքով` կկազմակերպվեն նաեւ համերգներ, ներկայացումներ, մի խոսքով` արվեստների տոն կլինի քաղաքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ