RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 664, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ- 2013» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Մանկական եվրոտեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Մրցույթին մասնակցելու համար Առաջին ալիքը ստացել է մասնակցության 82 հայտ, իսկ ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ինչպես «Ազգին» հաղորդեց Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը. «Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը»:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները` Մերի Վարդանյան` «Երգն իմ այս» (10 տարեկան, Վարդենիս), Միքայել Վարոսյան` «Happy Day» (10 տարեկան, Երեւան), Դավիթ Վարդանյան (11 տարեկան) եւ Էռնա Միրզոյան (15 տարեկան)` «Լուսավորական» (Ստեփանակերտ), Պետրոս Ղազարյան` «Դու-դու» (12 տարեկան, Երեւան), Կարեն Ուղուրյան` «Ընկերներ ենք» (12 տարեկան, Երեւան), Կարեն Օհանյան` «Share and Like» (12 տարեկան, Երեւան), Կարապետ Կարապետյան` «Miracles» (13 տարեկան, Երեւան), Գայանե Ղազարյան` «We Are Young» (13 տարեկան, Երեւան), Միլենա Ղազարյան` «Անծանոթ աշխարհ» (13 տարեկան, Երեւան), Ռոզա Կոստանդյան` «Գիտեմ» (13 տարեկան, Վանաձոր), Մոնիկա Ավանեսյան` «Շոկո ֆաբրիկա» (15 տարեկան, Երեւան), Միքայել Սիմոնյան` «Օտար մի վայրում» (12 տարեկան, Իջեւան):

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրոտեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ