RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 600, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՏԻԳՐԱՆ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Թբիլիսիում անցկացված շախմատի կանանց աշխարհի նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությանը մասնակցած մի խումբ հայ շախմատիստներից բոլորից հաջողը ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանի ելույթն էր: Տիգրանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող վրացի Լուկա Պայչաձեին եւ նրա հայրենակից Լեւան Պանցուլայային:

Տիգրանը մրցաշարում ընդամենը մեկ պարտություն կրեցՙ 8-րդ տուրում զիջելով Պանցուլայային, ինչն էլ ճակատագրական եղավ հայ շախմատիստի համարՙ զրկելով նրան գլխավոր մրցանակին արժանանալու հնարավորությունից: Պետրոսյանը հաղթեց Գիա Կիտեսաշվիլուն, Սուսաննա Գաբոյանին, Գեորգի Բագատուրովին, Դավիթ Բենիձեին, Օլեգ Կոռնեեւին եւ Շոթա Ազալաձեին, ոչ-ոքի խաղաց Գիգա Քուփարաձեի եւ Մերաբ Գագունաշվիլու հետ:

Պետրոսյանից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Դավիթ Շահինյանը, Հայկ Վարդանյանը, Նորայր Թորոսյանը, Դավիթ Տիրատուրյանն ու Գրիգոր Դիլանյանը, որոնք վաստակեցին 6-ական միավոր:

Գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը 5,5 միավորով 162 մասնակիցների մեջ 30-րդն էր, իսկ Լիլիթ Գալոյանը նույնպիսի արդյունքով գրավեց 45-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ