RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013



Տեղադրվել է` 2013-09-18 22:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջողությանը մոտ էին Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Առաքելյանը, սակայն նրանց չհաջողվեց մրցանակակիր դառնալ:

Մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում Արթուր Առաքելյանը պայքարը սկսեց չինացի Կունջուն Մայի հետ գոտեմարտովՙ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հաջորդ փուլում Արթուրը հաղթեց Բելառուսը ներկայացնող Ասադուլա Լաչինաուին, այնուհետեւ պայքարից դուրս մղեց սլովակ Նիկոլա Բոլոտնյուկին:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի հաղթարշավը կանգնեցրեց ռուսաստանցի Բեխան Գոյգերեեւը: Վերջինս հաջող հանդես եկավ նաեւ հաջորդ փուլերումՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Իսկ Արթուր Առաքելյանը Գոյգերեեւի հաջող ելույթների շնորհիվ իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին գոտեմարտը հաջող էր Արթուրի համար, որը հաղթեց պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսին: Ցավոք, բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց իրանցի Մահմուդ Իսմայելպորջույբարին:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում էլ Մուսա Մուրթազալիեւը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Նա հաջորդաբար հաղթեց մոլդովացի Պյոտր Յանուլովին եւ շվեյցարացի Լուկաս Ռիսենին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը չկարողացավ հաղթահարել ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի դիմադրությունը, որն ի վերջո նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ եզրափակիչում հաղթելով կուբացի Ռայներիս Սալասին:

Մուրթազալիեւը բրոնզե մեդալի համար առաջին իսկ գոտեմարտում պարտվեց հունգարացի Իշտվան Վերեբին եւ զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 19-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ