RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Օրվա միջոցառումներին ներկա էր նախագահ Սարգսյանը

Երեկ Գյումրիում հանդիսավորապես բացվեց 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր տնակային պայմաններում գործողՙ Ազատ Շիշյանի անվան համար 6 («Օկտետ») երաժշտական դպրոցի նոր շենքը, որը կառուցվել է «Մեդիամաքս» գործակալության, Հայ օգնության ֆոնդի եւ ավստրալական Do Something ոչ կառավարական կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում: Նախագծին աջակցել են մի շարք արտասահմանյան ու հայաստանյան կառույցներ եւ կազմակերպություններ:

Բացմանը ներկա էր աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ էին «Դիփ փարփլ» հայտնի ռոք խմբի վոկալիստ, այս նախաձեռնության ակտիվ մասնակից Իեն Գիլանը, Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին, դպրոցի կառուցմանն ու երաժշտական գործիքներով համալրմանը մասնակցություն ունեցած բարերարներ, պատասխանատուներ, մեծ թվով հյուրեր, պաշտոնական եւ այլ անձինք: Հանրապետության նախագահը եւ հյուրերը շրջեցին նորաբաց դպրոցի շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին ու այստեղ ստեղծված պայմաններին, ներկա եղան երաժշտական կրթօջախի սաների կատարմամբ համերգին, որից հետո մասնակցեցին խորհրդանշական ծառատունկի: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Ջոն Դին, Իեն Գիլանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, բարերար Էդվարդ Մարտիկյանը, ուրիշներ:

Այնուհետեւ հանրապետության նախագահն ու օրվա միջոցառումների մասնակիցներն այցելեցին Գյումրու կենտրոնական հրապարակին հարող «Արագած» ճեմափողոց, ծանոթացան այստեղ վերջերս ավարտված հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը, քաղաքի հյուրերն ու գյումրեցիներն այնուհետեւ ներկա եղան «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում երկու նոր մշակութային ձեռնարկների: Դրանցից մեկը քաղաքի «Խաչքարերի պուրակում» բացված «Արհեստների եւ արվեստների փառատոնն» էր: Ընդարձակ տարածքում տեղադրված մոտ երկու եւ կես տասնյակ տաղավարներում ցուցադրված էին տեղացի արհեստավորների եւ արվեստագետներիՙ դարբինների, ոսկերիչների, թիթեղագործների, գորգագործների, նկարիչների ու քանդակագործների, ոսկեձեռիկ վարպետների գործերը: Գյումրեցի խոհարարները ներկայացնում էին իրենց պատրաստած ավանդական կերակրատեսակները, Գյումրվա «քյալլեն» ու թփով տոլման, ելույթ էին ունենում երաժիշտ-կատարողներ, ներկա էր քաղաքի տիկնիկային թատրոնը... «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից այս փառատոնի կազմակերպմանը, որի նպատակը Գյումրու պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները ներկայացնելը, զբոսաշրջային ներուժի զարգացմանը նպաստելն էր, աջակցել էին ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի» աշխատակազմը, ՀՀ նախարարություններ, Հայաստանի համայնքների միությունը:

Իսկ քիչ այն կողմՙ Վարդանանց հրապարակում ԱՊՀ երկրների «Արտ էքսպո» բացօթյա միջազգային 1-ին ցուցահանդեսն էր, որն, ըստ նախատեսվածի, գործելու է երեք օր: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի նպաստել ԱՊՀ մասնակից երկրների միջեւ մշակութային երկխոսության միասնական հարթակի ձեւավորմանն ու համագործակցությանը, խրախուսել տարածաշրջանային մշակութային բազմազանությունը: Իրենց տաղավարներով ներկայացված էին Հայաստանն իր մարզերով ու մշակութային կազմակերպություններով, շուրջ մեկ տասնյակ տաղավարներովՙ ԱՊՀ երկրները: Բալթյան երկրներից մեզ հանդիպեց Լիտվայի տաղավարը: Ենթադրվում է, որ այս նախագիծը կլինի ամենամյա եւ յուրաքանչյուր տարի կանցկացվի ԱՊՀ անդամ պետություններից որեւէ մեկում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ