RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱԼԻ ՕԶԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել, որ Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դատավարությունը պետք է անցկացվի ծանր հանցագործությունների դատարանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը` նշելով, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումն ընդունել է այն բանից ելնելով, որ Ալի Օզը հանցագործությունից 6 ամիս առաջ տեղեկացված է եղել Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին, սակայն կանխելու ոչ մի միջոցառում չի ձեռնարկել:

Հանցագործությունից 6 տարի անց Ալի Օզի նկատմամբ Տրապիզոնի թիվ մեկ առաջին ատյանի եւ թիվ երկու հաշտարար դատարաններում բացված դատական գործերում վերջինս մեղավոր էր ճանաչվել հանցագործության մասին իմանալու, բայց պատկան կառույցներին չտեղեկացնելու համար, եւ դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազարկման: Վճռաբեկ դատարանը նրան ծանր հանցագործությունների դատարանում կրկին դատելու իր այդ որոշումն ընդունել է Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած բողոքարկման արդյունքում:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից «Ակօս»-ի խմբագրատան առջեւ սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին: Սպանությունը գործած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման, իսկ նրան այդ գործողությանը դրդած Յասին Հայալը` ցմահ բանտարկության: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ հանցագործության հետեւում կազմակերպված հանցավոր խումբ է կանգնած, եւ պահանջում են բացահայտել սպանության իրական մեղավորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ