RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՊՈՒՏԻՆ. «ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ»

Պ. Ք.

Սեպտեմբերի 20-ին իսրայելական լրատվամիջոցներն անդրադարձել են «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթին եւ հարցուպատասխանին: Ինչպես գրում է newsru.co.il կայքէջը, ելույթում Իսրայելին հետաքրքրող մասը սկսվել է BBC-ի թղթակցի այն հարցից, թե Ռուսաստանը կկարողանա՞ արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համոզել ամբողջովին ոչնչացնելու քիմիական զենքը, եւ կվերանա՞ արդյոք քիմիական հարվածի վտանգը:

Վլադիմիր Պուտինն ասել է. «Սիրիան հայտարարեց, որ պատրաստ է միանալ եւ արդեն իսկ իրեն միացած է համարում Քիմիական զենքը չտարածելու միջազգային կոնվենցիային: Սիրիայի կառավարությունն արդեն կատարել է այդ գործնական քայլը: Կհաջողվի՞ արդյոք ամեն ինչ հասցնել ավարտին: Ես չեմ կարող 100 տոկոսով ասել: Բայց այն ամենը, ինչ մենք տեսանք վերջին օրերին, վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է եւ կարվի»:

Ապա ՌԴ նախագահը անդրադարձել է նաեւ Իսրայելինՙ հիշեցնելով Սիրիայում քիմիական զենքի հայտնվելու պատմությունը. «Սիրիայում քիմիական զենքը ի հայտ եկավ որպես Իսրայելի միջուկային զենքի այլընտրանք: Մենք դա լավ գիտենք: Եվ զանգվածային բնաջնջման զինատեսակների տարածման կամ չտարածման խնդիրը մնում է շատ արդիական, թերեւս ամենաարդիականն է: Եթե այն դուրս գա վերահսկողությունից, ինչպես մի ժամանակ վերահսկողությունից դուրս եկավ վառոդը, շատ դժվար է պատկերացնել հետեւանքները. դրանք կարող են լինել չափազանց ծանր: Ուստի հարկավոր է ձգտել, իհարկե, աշխարհի առանձին տարածաշրջանների, մանավանդ Մերձավոր Արեւելքի նման պայթյունավտանգ շրջանների միջուկազերծ կարգավիճակների: Անհրաժեշտ է գործել զգուշորեն, որպեսզի ապահովվի այդ պրոցեսի բոլոր մասնակիցների անվտանգությունը»:

Պուտինն ընդգծել է, որ բուն Իսրայելում էլ կան միջուկային զենքի վճռական հակառակորդներ: Նա հիշեցրել է հայտնի միջուկագետ Մորդեխայ Վանունուի դեպքը, որը 18 տարի բանտում անցկացրեց Իսրայելի «ատոմային գաղտնիքների» հրապարակման համար, բայց բանտարկության ժամկետից հետո էլ շարունակեց պնդել, որ ինքն իրավացի է: «Նրա դիրքորոշման մեջ հակազգային եւ հակաիսրայելական ոչինչ չկա: Նա ինքը հրեա է եւ իր երկրի քաղաքացի, բայց Իսրայելի տեխնոլոգիական գերազանցությունը պարզապես այնպիսին է, որ չի պահանջում միջուկային զենքի առկայություն: Իսրայելն առանց այդ էլ ռազմատեխնոլոգիական առումով մի քանի գլուխ բարձր է տարածաշրջանի բոլոր երկրներից: Իսկ միջուկային զենքը նրան միայն թիրախ է դարձնում, միայն արտաքին քաղաքական խնդիրներ է ստեղծում: Եվ այս առումով Իսրայելում միջուկային զենքի առկայությունը հայտարարած հիշյալ միջուկագետ ֆիզիկոսի տրամաբանությունը զուրկ չէ իմաստից», ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի այդ ելույթից հետո Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրեաների պատվիրակության ներկայացուցիչներին հաջողվել է լրացուցիչ հարցեր տալ նրան: Զրույցի ժամանակ ՌԴ նախագահը կրկին հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է դիմել «միջուկային զինաթափմանը»: Երբ ամերիկացի պատվիրակներից մեկը հարցրել է, թե այդ դեպքում Ռուսաստանն ինչո՞ւ չի զինաթափվում, Պուտինը պատասխանել է. «Իսրայելը, ի տարբերություն Ռուսաստանի, «միջուկային ակումբի» անդամ չէ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ