RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1013, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 16

Ի՞ՆՉ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԻՄԱ ԽՈՍՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վ. Պ.

Հայաստանի կառավարությունը ակտիվորեն սկսել է Մաքսային միությանն անդամակցությանը պատրաստվել, Հայաստանի վերին էշելոնի բոլոր ներկայացուցիրչներն էլ, խոսքերը մեկ արած, ամենայն հավատամքով սկսել են հիմա էլ աղոթել Մաքսային միությանը:

Առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպես է ստացվում, որ հայաստանյան իրականության մեջ որոշում կայացնողները երբ եւ որ պահին ինչ հարմար է, այդպես էլ հիշողության հետ խնդիրներ դրսեւորելով, նախկինում նույն եռանդով այն բանի մասին էին խոսում, հիմա նույն եռանդն ուղղում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

Ամեն դեպքում, բոլոր դատողությունները, թե սպառնալիքներ, ճնշումներ են եղել, այնքան էլ չեն բացատրում կամ արդարացնում ստեղծված իրավիճակը: Այն նույն մարդիկ, որ եվրոպական ինտեգրման ջատագով էին, այսօր նույն կոկորդագոչ տարբերակով Մաքսային միության հեռանկարի մասին են խոսում եւ այնպես, կարծես այդ մասին անկախությունից ի վեր երազել ենք, այն էլ ազգովին:

Բնավ էլ գաղտնիք չէ, որ Ուկրաինան Արեւելյան գործընկերության երկրների շարքում շատ ավելի կարեւոր է դիտարկվում, ավելի մեծ ճնշումների ենթարկվում, անգամ տնտեսական պատժամիջոցների տակ հայտնվում, երբ Հայաստանը քավության նոխազի նման մեջտեղում իրար է խառնվում` ենթարկվելով:

Ու երբ հայկական կողմի մեծ ու փոքր չինովնիկները, կարծես ողջ կյանքում միայն Մաքսային միությունն էին երազում, այդ երազանքն են բարձրաձայնում, ասենք, նույն Մաքսային միության մեջ դիտորդի կարգավիճակի մասին խոսակցություններով ճնշումներին դիմագրաված Ուկրաինան, ի դեմս կառավարության, արդեն հավանության է արժանացնում ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի տեքստը: Այսինքն` նոյեմբերին սպասվող համաձայնագրի ստորագրման գործընթացների մեկնարկը տրված է, չնայած հիմա էլ Ռուսաստանը որոշել է ուկրաինական ածխի մուտքն իր երկիր արգելել:

Այս զարգացումների ֆոնին, երբ Մոլդովան էլ իր ապրանքների համար ռուսական շուկան փակելու պարագան դիմակայում է, թերեւս մի քիչ ուշացած, բարձրաձայնվող որոշակի լուծում է առաջարկում Եվրոմիությունն` ի դեմս ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ինչպիսին, թերեւս ինչ-որ պահի առաջարկվել կամ կարող էր առաջարկվել նաեւ Հայաստանին, եթե, իհարկե, Հայաստանը այդ ուղղությամբ մտածեր:

Օրերս Ֆյուլեն ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարզացրույցում հայտարարեց, թե Եվրոպական միությունը կարող է փոխհատուցել Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված արեւելյան գործընկերներին, այդ թվում` Ուկրաինային: ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նաեւ կրկնել էր, թե արեւելյան գործընկերները ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից:

Միեւնույն ժամանակ, Ֆյուլեն հավաստիացրել է, որ եթե արեւելյան գործընկերներին ճնշում են Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման առնչությամբ, ապա ԵՄ-ը պետք է որեւէ տարբերակով հնարավորություն ապահովի փոխհատուցելու պատճառված վնասները: Այդպիսի օրինակներից է Ռուսաստան մոլդովական գինու արտահանման արգելքի դիմաց Եվրոպա մոլդովական գինու արտահանման քվոտաների ավելացումը: Ասվածը, ըստ Ֆյուլեի վերապահման, Ուկրաինային չի վերաբերում, որի պարագայում մաքսային հարցերը Ռուսաստանի հետ հարթված են:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պարագայում էլ կարող էր նման մի առաջարկ լինել, քանի որ մենք ոչ Ուկրաինա ենք, ոչ էլ այնպիսի մասշտաբներ ունենք, որ փոխհատուցման խնդիրը լուրջ մտահոգություն առաջացնի: Սակայն Եվրոմիությունը կամ այդ մասին նոր է մտածում, կամ էլ Հայաստանին այսպիսի մի առաջարկ անելու դեպքում խիստ կասկածել են ընդունելու հեռանկարի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ