RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Պարզաբանում

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 778, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 103-Ա ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական - ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի - մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք£ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների - հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման - այլ մեքենայությունների պատճառ դարձավ£ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետ-աբար որ-է իրավական հետ-անք չի կարող առաջացնել£

Հայաստանի Հանրապետությունը - Թուրքիան անդամակցում են Առ-տրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որ-է առ-տրային սահմանափակում չի կարող կիրառել£ Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների - ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով£

Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային - կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական - բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ - ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով: Ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման - նվազեցման, ինչպես նա- սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը: Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների - ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության:

Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին£

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ