RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 731, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՄ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 20, 2013 թ., Վարդենիկ - ԵՄ դասընթացը Հայաստանի ավագ դպրոցների համար պաշտոնապես մեկնարկեց ուրբաթ` սեպտեմբերի 20-ին, Վարդենիկի ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղՙ երիտասարդների շրջանում բարձրացնելու ԵՄ - Հայաստան համագործակցության մասին գիտելիքների մակարդակը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նշեց, որ դասընթացը մշակվել է այնպես, որ լինի գրավիչ եւ ուշագրավ: «Աշակերտներին պատրաստի լուծումներ առաջարկելու փոխարեն մենք նրանց հրավիրում ենք ուսումնասիրել թեմաները ուսուցման նորարարական մեթոդների միջոցով», ասաց պրն. Լորենցը: ԵՄ դասընթացն օգտագործում է ծրագրերի վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Այն բաղկացած է 12 թեմատիկ դասերից, որոնք ինտեգրվելու են արդեն առկա պատմության, աշխարհագրության, հասարակագիտության եւ օտար լեզուների դասընթացներում: Բացի այդ, կլինեն 15 ուսումնական միջոցառումներ, որտեղ ուսանողները պետք է աշխատեն ինքնուրույն:

Ըստ Կրթության եւ գիտության նախարարության Զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանի, նախարարությունը կարեւորում է Հայաստանում ԵՄ կենտրոնի հետ համագործակցությունը ՙ ավագ դպրոցների համար ԵՄ դասընթացի շրջանակներում: «Այս դասընթացն աշակերտներին հնարավորություն է տալիս աշակերտներին խորացնելու իրենց գիտելիքները ԵՄ - Հայաստան համագործակցության վերաբերյալ», ասաց պրն. Պապոյանը: «Հուսով ենք, որ այս ծրագիրը հաջողություն կունենա, եւ մենք կկարողանանք տարածել դասընթացը նաեւ Հայաստանի մյուս դպրոցներումՙ փորձնական փուլից հետո», հավելեց նա:

2013/2014 ուսումնական տարում դասընթացը կանցկացվի 12 փորձնական ավագ դպրոցներում, որոնցից չորսը Երեւանում եւ ութըՙ մարզերում. Վարդենիկ (Գեղարքունիք), Աշտարակ (Արագածոտն), Վաղարշապատ (Արմավիր), Վանաձոր (Լոռի), Հրազդան (Կոտայք), Իջեւան (Տավուշ), Դիլիջան (Տավուշ) եւ Ախուրյան (Շիրակ):

12 փորձնական դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները մասնակցեցին դասընթացի մեկնարկի արարողությանը եւ ներկայացրին իրենց աշխատանքները ԵՄ խորհրդանիշների վերաբերյալ, որ նախապատրաստել էին ուսուցողական միջոցառման ընթացքում: Վարդենիկի ավագ դպրոցի 12 - րդ դասարանի աշակերտ Հակոբ Ղազարյանը նշեց, որ ուսումնական միջոցառումը շատ հետաքրքիր էր եւ ուսանելի: «Շատ հետաքրքրական էր ավելին սովորել ԵՄ դրոշի, օրհներգի ու նշանաբանի մասին եւ օգտագործել այդ նշանները մեր ստեղծագործական աշխատանքում», ասաց Հակոբը: «Մենք ոգեւորված ենք ավելին իմանալու Եվրամիության մասին եւ թե ինչ է ԵՄ -ը Հայաստանում անելու առաջիկա ամիսներին», ավելացրեց նա:

ԵՄ դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ 2013 թ-ի հունիսի 26-ին ստորագրված «Համագործակցության հուշագրի» շրջանակներում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Կենտրոնի նպատակն է բարձրացնելլ իրազեկությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ աջակցել ԵՄ մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը 2 տարի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ