RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 832, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԵՐԵՎԱՆԸ 2020-Ի ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում հաստատվել է 2020-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար հայտ ներկայացրած երկրների ցանկը: 32 թեկնածուների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան պաշտոնապես ՈւԵՖԱ էր ուղարկել առաջնության հանդիպումները «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու հայտը:

Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկով 2020-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները պետք է անցկացվեն 13 երկրների նույնքան քաղաքներում: Թե որ 13 երջանիկ քաղաքները կընտրվեն թեկնածուների ցանկից, հայտնի կդառնա 2014-ի սեպտեմբերի 25-ին:

Ահա թեկնածուների ցանկը:

Հայաստան (Երեւան), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Դանիա (Կոպենհագեն), Անգլիա (Լոնդոն), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Մակեդոնիա (Սկոպիե), Գերմանիա (Մյունխեն), Հունաստան (Աթենք), Հունգարիա (Բուդապեշտ), Իսրայել (Երուսաղեմ), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խոժուվ), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Իռլանդիա (Դուբլին), Ռումինիա (Բուխարեստ), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Շոտլանդիա (Գլազգո), Սերբիա (Բելգրադ), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոն, Բիլբաո, Վալենսիա), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիեւ, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնա):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ