RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 967, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի կանանց նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում հիանալի հանդես եկավ մինչեւ 8 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Ռոբերտ Մուրադյանը: Նա հաղթեց իր բոլոր 9 մրցակիցներին ու արժանացավ գլխավոր մրցանակին:

2-րդ տեղը գրաված վրացի Սաբա Լոմսաձեն հայ շախմատիստից հետ մնաց մեկ միավորով: Հայաստանի մյուս պատվիրակըՙ Համլետ Բրուտյանը 5 միավորով 20 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը:

Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում էլ գլխավոր մրցանակին արժանացավ Մամիկոն Ղարիբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավորՙ մնալով անպարտելի: Նա տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ղարիբյանի հետ հաշտություն կնքած մրցակիցների թվում էր Գոռ Մելքոնյանը, որը 6 միավորով գրավեց 6-րդ տեղը 35 մասնակիցների մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ