RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 819, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՈՈՒ ՅԻՖԱՆՆ ԻՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԱԳԸ

Չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանը 9,5 ամսվա ընդմիջումից հետո կրկին իրեն վերադարձրեց կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Աննա Ուշենինայի հետ Չինաստանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 7-րդ պարտիայում 40-րդ քայլին հաղթանակ տոնելով, Հոու Յիֆանը ժամկետից շուտ շահեց մրցամարտըՙ 5,5-1,5: Յիֆանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Անցկացրած 7 պարտիաներում Ուշենինային այդպես էլ չհաջողվեց ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Չինացի շախմատիստուհու առավելությունն ակնհայտ էր: Նա տոնեց 4 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ Աննա Ուշենինան շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճել էր անցյալ տարվա դեկտեմբերին Խանտի Մանսիյսկում նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարում: Աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը այդ մրցաշարում պարտվել ու դուրս էր մնացել հետագա պայքարից:

Հոու Յիֆանը շախմատի աշխարհի կանանց չեմպիոնուհու տիտղոսն առաջին անգամ նվաճել էր 2011-ի նոյեմբերին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուի հետ մրցախաղում: Այն ժամանակ հաղթող ճանաչվելու համար Հոու Յիֆանին բավարարեց 8 պարտիան: Նա մրցախաղը շահեց 5,5-2,5 հաշվով: Հոու Յիֆանն ապացուցեց, որ ներկայումս կանանց շախմատում ինքն ուժեղագույնն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ