RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 738, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՄԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՈՐԻՑ ՈՒՆԵՆԱԼ»

Ի. Պ.

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանի փոխանցմամբ` տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, ինչն անվտանգ չէ Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նույնպես սեյսմիկ ակտիվության գոտում է: Ըստ նրա` Սպիտակի երկրաշարժից հետո թեեւ այստեղ լուրջ ցնցումներ չեն եղել, սակայն չմոռանանք, որ Սպիտակի երկրաշարժից հեռացող ամեն օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում:

Երեկվա ասուլիսի ժամանակ մասնագետը նշեց` վիճակագրությունը ցույց է տվել, որ Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժերը լինում են նախորդից մոտավորապես 20-25 տարի անց, իսկ Սպիտակի երկրաշարժից անցել է շուրջ 25 տարի:

ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը հավելեց, որ ինչպես հրաբուխներն են արթնանում, այնպես էլ երկրաշարժերը:

Ինչ վերաբերում է թեթեւ ուժգնությամբ երկրաշարժերին, ապա Աշխեն Թովմասյանն առանձնացնում է դրանց լավ ու վատ կողմերը. մի կողմից դրանցով լիցքաթափություն է տեղի ունենում, մյուս կողմից էլ դրանք կարող են նախորդել ավելի ուժեղ երկրաշարժի: Հետեւաբար թեթեւ երկրաշարժերը հարկավոր է լրջորեն ուսումնասիրել:

Աշխեն Թովմասյանն ավելացնում է, որ Հայաստանում սպասվող երկրաշարժերի վերաբերյալ տեղեկություն չունեն, հետեւաբար խուճապի մատնվելու կարիք չկա. «Սակայն ուժեղ երկրաշարժ մենք ունեցել ենք եւ կարող ենք նորից ունենալ»:

Ասուլիսի վերջում նաեւ տեղեկացվեց, որ ներկայումս սեյսմոլոգիական ցանցի կատարելագործման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ