RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍ

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ՌԱԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՓԻԹԵՐ ՔՈՒԹՈՒՋՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Ռամկավար ազատական կուսակցության Մ. Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչությունը հայտարարություն է հրապարակել, որ հաստատում է Փիթեր Քութուջյանի թեկնածությունըՙ դառնալու Մ. Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Մասաչուսեթսի պատվիրակության անդամ: Նա զբաղեցնելու է, ընտրվելու դեպքում, թափուրը տեղը 5-րդ Միդլսեքս շրջանի նախկին պատգամավոր Էդուարդ Մարքիի, որն այժմ սենատոր է դարձելՙ զբաղեցնելով Ջոն Քերիի տեղը, որն իր հերթին դարձել է պետքարտուղար:

Քութուջյանը ներկայիս Միդլսեքս Քաունթիի շերիֆն է: Իր ձեռնհասությամբ նա կարողացել է վերականգնել արժանապատվությունը մի շրջանի, որն առաջներում հովանավորչության եւ կոռուպցիայի կենտրոն էր: Նա նաեւ սրտացավ մոտեցում է ցուցաբերել հանցագործների նկատմամբ, բանտի չօգտագործված սենյակներից մեկը վերածելով մատուռի, որտեղ ազատազրկվածները կարող են աղոթել եւ մտորել:

Հայկական համայնքում դեմոկրատ Քութուջյանը չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում: Նա Բոստոնի «Հայկական ժառանգության այգու» հիմնադրման գործում մեծ դեր է կատարել: Երկար տարիներ Վարդանանց ասպետների ընկերակցության անդամն է եւ իր ներկայությամբ միշտ պատվել է հայկական միջոցառումները, այդ թվում նաեւՙ Մեծ եղեռնի տարեկան հիշատակությունները:

«Թեժ պայքար է սպասում նրան հոկտեմբերի 15-ին կայանալիք նախնական ընտրություններում, եւ նա կարիք ունի յուրաքանչյուր հայի պաշտպանությանը», ասված է ՌԱԿ-ի հայտարարության մեջ, որտեղ շեշտվում է, որ «նա ճիշտ թեկնածուն է ինչպես ամերիկահայերի, այնպես էլ Մասաչուսեթսի բոլոր բնակիչների համար»:

Քութուջյանի հայրը 30 տարի առաջ գրասենյակային ծառայող է եղել Ուոլթհեմում, իսկ մայրըՙ ուսուցչուհի: Ինքըՙ Փիթերը, նախքան շերիֆի պաշտոնը զբաղեցնելը եղել է Մասաչուսեթսի Միդլսեքս Քաունթիի շրջանային դատախազության աշխատակից եւ օրենսդիր: Մեծապես նպաստել է դպրոցներում սննդառության խնդիրների բարելավմանը: Նահանգային ներկայացուցիչ Թոմ Ստանլին ընտրապայքարի հավաքներից մեկի ժամանակ նշել է. «Չկա նրանից բացի որեւէ մեկը, որն ավելի ընդունակ, պատրաստված եւ նվիրված լինի իր գործին: 20 տարվա իր փորձառությամբ, վստահ եմ, նա ճիշտ ձեւով կներկայացնի մեր շահերը Կոնգրեսում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ