RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 606, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԶՈՒՅԳ 50-ԱՄՅԱԿ ԱՎՍՏՐԱԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հ. Ծ.

Ավստրալիայում լույս տեսնող Հայկական բարեգործական ընդհանուր միության «Միութիւն» ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթից տեղեկանում ենք, որ այս տարի լրանում է ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ նախատեսված է անցկացնել հոբելյանական գեղարվեստական մի միջոցառում հոկտեմբերի 26-ին «Ուեսլի կենտրոնում», հովանավորությամբ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպս. Նաճարյանի:

Տարին հոբելյանական է նաեւ տեղի Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի համար, որն իր հիմնադրման ոսկյա (50-րդ) տարեդարձը որոշել է նշել նոյեմբերի 3-ին «Հայկական մշակույթի օր եւ տոնավաճառ» հանդիսավոր ձեռնարկով:

Իսկ զույգ հոբելյանների առթիվ կազմակերպված պարահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Հոմբուշի «Ուոթերվիու կոնվենշն Սենտրում»:

Ջերմագին շնորհավորանքներ եւ հետագա բեղուն գործունության անկեղծ մաղթանքներ ինչպես ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի, այնպես էլ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, որոնք անձնազոհաբար առաջ են տանում հայապահպանման գործը Սփյուռքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ