RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 581, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Բարեգործությունը, մարդասիրական ձգտումները գործողություն են պահանջում: «Լավագույն հոգեկան մղումները ոչինչ են նշանակում, եթե չեն հանգեցնում բարի գործողությունների», ասել է ժամանակին ֆրանսիացի գրող Ժոզեֆ Ժուբերը:

Այս գիտակցությամբ է Հայաստան ժամանել Ամերիկայում ծնված ու մեծացած, բայց արմատներով ռումինացի, «Global Hope Network» (Գլոբալ Հույս) միջազգային ցանցի տեղանքային մարտավարության համադրող Ջեֆրի Լատցան , որը խմբագրություն կատարած իր կարճատեւ այցելության ժամանակ ծանոթացրեց մեզ վերոնշյալ ցանցի աշխատանքներինՙ նշելով, որ հիմնականում դրանք ընթանում են երեք ուղղություններով. ա) օգնություն ցուցաբերել երկրաշարժից, ցունամիներից, պատերազմներից տուժած աղետի գոտիներում, բ) վերականգնման, ինքնակազդուրման եւ ինքնահաստատման երկարաժամկետ ծրագրեր մշակել աղետյալների եւ փախստականների համար, գ) նրանց խնդիրները լուծելու համար կառավարական եւ գործարար շրջանակների հետ համագործակցության ուղիներ որոնել եւ գտնել:

Այս վերջինՙ երրորդ ուղղության իրագործման համար նա Երեւանում ծանոթացել է արեւային տեխնիկայի հեղինակ, պրոֆ. Վահան Համազասպյանի հետ: Միասին նրանք ծրագրել են օգնել Սիրիայի պատերազմական թոհուբոհից մայր հայրենիքում ապաստան գտած հայերին: Նրանց կարծիքովՙ արեւային տեխնիկայի շահագործումը մեծապես կիրառելի է ընդհանրապես երկրաշարժերի, ցունամիների եւ պատերազմների հետեւանքներով փախստականների ճամբարներում, որտեղ մարդիկ ե՛ւ աշխատանքի, զբաղվածության, ե՛ւ իրենց կյանքը ժամանակավորապես դասավորելու հնարավորություն կունենան: Արեւային սարքերը կնպաստեն նաեւ ինչպես սանիտարական պայմանները ապահովելուն, այնպես էլ սնվելու խնդիրները լուծելուն:

«Վերափոխյալ համայնքային զարգացման» այս ծրագիրը իրականացվում է «Կամավորների միջազգային կենտրոնի» համագործակցությամբ:

Տասը տարեկանում հորը կորցրած Ջեֆրին, որը մարդասիրական օգնություն ցուցաբերելը աստվածատուր եւ աստվածահաճո գործունեություն է համարում, չափազանց ոգեւորված է ծրագրով: «Գտնվելով Անդրկովկասում, Հայաստանը, որն ունի հարուստ եւ հպարտություն ներշնչող անցյալ եւ մշակույթ, կամրջի դեր է կատարում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, եւ մենք պետք է փորձենք լավագույն ձեւով օգտագործել այդ հնարավորությունը», ասում է նաՙ հույս հայտնելով, որ այդ ծրագրի շնորհիվ սիրիահայերը ոչ միայն ժամանակավորապես կհաղթահարեն իրենց բաժին ընկած փորձությունները, այլեւ կգերադասեն ընդմիշտ հաստատվել մայր հայրենիքում»:

Նկար 1. Վահան Համազասպյան եւ Ջեֆրի Լատցա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ