RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 693, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՄԵՆԵՆԴԵՍԸ ԵՎ ՖՐԵՆԿ ՓԱԼՈՆԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵԼ ԵՆ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված արարողությանը, որ կայացել է Գլենդելի երիտասարդական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարէզ» պարբերականը, սենատորն ընդգծել է հայերի հերոսական հաստատակամությունը, որով 1918 թվականին հայ ժողովուրդը զենք վե ցրեց պաշտպանելու իր հայրենիքը`ստեղծելով ազատ եւ անկախ հանրապետություն: Հայամետ սենատորը նշել է. «Եկել է ժամանակը, որ Մ. Նահանգները միանա Եվրոպական միության եւ 19 այլ երկրներին եւ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»: Մեջբերելով Հոլոքոստից առաջ Հիտլերի հայտի արտահայտությունը, թե «ով է այժմ հիշում հայերին»` Մենենդեսը հայտարարել է. «Մենք ենք հիշում»:

Սենատորը նաեւ բարձր է գնահատել ամերիկահայերի ներդրումը եւ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ավանդը հայ ժողովրդի արդար ձգտումների իրականացման եւ իրավունքների պաշտպանման գործում:

Իսկ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ելույթ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր եւ համանախագահ Ֆրենկ Փալոնեն: «1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Խորհրդային Միությունից` Կովկասի տարածաշրջանում ստեղծելով նոր հնարավորություններ, նաեւ` նոր մարտահրավերներ: Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ օգտագործել է այդ հնարավորություններն ու մարտահրավերները եւ այժմ հանդիսանում է Միացյալ ՆաՍ անգների ժողովրդավարական կարեւոր դաշնակիցը: Մեր երկու երկրները շարունակում են համատեղ աշխատել ավելի ընդարձակ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ` հիմնված երկկողմ առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ միասնաբար ջանում են կայունություն հաստատել տարածաշրջանում»,- նշել է Փալոնեն` կոչ անելով կոնգրեսականներին իր եւ հայ ժողովրդի հետ միասին տոնել Հայաստանի Հանրապետության անկախությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ