RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 641, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՐՓԱ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Հ. Ծ.

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) գործող ֆիլմերի, երաժշտության եւ արվեստի «ԱՐՓԱ» հաստատության կողմից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «ԱՐՓԱ» միջազգային 16-րդ կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-29 Հոլիվուդի եգիպտական թատրոնում: Հրատարակվել են 9 անվանացանկերում մրցանակների հավակնորդների, ինչպես նաեւ ժյուրիի անդամների անունները:

Մրցունակ ֆիլմերի թվում են «My name is Viola», «Abstraction», «Orphans of Genocide», «Always Faithful», «The Power of Few», եւ «Fracknation» ֆիլմերը: Իսկ ժյուրիի կազմում են Չարլզ Ագրոնը (գրող, դերասան եւ պրոդյուսեր), Ջեյմս Դյուք Մեյսոնը (դերասան), Սեւ Օհանյանը (պրոդյուսեր), Ֆելիքս Պայերը (դերասան եւ դրամատուրգ), Հովարդ Ռոզենմանը (մրցանակակիր պրոդյուսեր) եւ Սեբաստիան Սիգելը (անգլիացի գրող եւ ֆիլմարտադրիչ):

Փառատոնի հանդիսավոր բացման օրըՙ սեպտեմբերի 26-ին, ցուցադրվելու է «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը, Լուսինե Ալեքսանյանի եւ Ջանեթ Սպիցերի դերակատարությամբ: Հաջորդ օրը ցուցադրվելու է «Աբստրակցիա» գեղարվեստական ֆիլմը (ռեժ. Պրինս Բաղդասարյան) Կորինա Ռիկոյի, Քեն Դավիթյանի եւ Էրիկ Ռոբերտսի դերակատարությամբ:

Շաբաթՙ սեպտեմբերի 28-ի ֆիլմը բազմաբնույթ սպանություններով եւ դրամատիզմով հագեցած «Փոքրամասնության ուժը» ժապավենն է (ռեժ. Լեոն Մարուչջի), իսկ երջին օրըՙ սեպտեմբերի 29-ին ցուցադրվելու է «Դիմակը» (ռեժ. Ռոբերտ Հաչ) ֆիլմը:

Ըստ հաղորդագրության, հատուկ մրցանակներ են շնորհվելու պրոդյուսերներ Մեթյու Վան Դայքինՙ սիրիական պատերազմի թեմաներով իր կարճամետրաժ վավերագրական «Not Anymore A Story of Revolution» ֆիլմի համար, Սեւ Օհանյանինՙ Օսկար Գրանտի ողբերգական մահվան մասին պատմող «Fruitvale station» (ռեժ. Ռայան Կուգլերի առաջին գեղարվեստական ժապավենը) ֆիլմի համար եւ դերասան Սիդ Հայկին (ամբողջական անունովՙ Սիդնի Էդի Մովսեսյան) իր 50-ամյա ստեղծագործական կարիերայի համար, որի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում եւ 350 հեռուստասերիալներում («The Devil՛s Rejects, Jackie Brown, Kill Bill: vol 2, եւ այլն):

Ավելացնենք, որ նախկինում «ԱՐՓԱ»-ի հատուկ մրցանակների արժանացել են Ատոմ Էգոյանը, Շորեհ Աղդաշլուն, դոկտ. Մայքլ Հակոբյանը, Կառլա Կարապետյանը, Միքայել Պողոսյանը, Ֆրանսիս Ֆիշերը եւ ուրիշներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ