RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 561, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՄՐՑԱԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում կենտրոնականը Գյումրիում «Շիրակի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Մրցաշարային աղյուսակում հարեւանությամբ գտնվող թիմերի հանդիպումը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում նաեւ այն պատճառով, որ այսօր մրցակիցները կրկին մրցավեճի են բռնվելուՙ այս անգամ «Հանրապետական» մարզադաշտում վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

«Փյունիկը», որ շատ հաջող է սկսել ընթացիկ առաջնությունը, Գյումրիում հաղթեց 2-0 հաշվով: 2 գոլերն էլ փյունիկցիները խփեցին տուգանային հարվածներով: Աչքի ընկան Գագիկ Պողոսյանն ու Աղվան Պապիկյանը: Վերջինս բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում: Կհաջողվի՞ արդյոք «Շիրակին» Սուպերգավաթի խաղում ռեւանշի հասնել «Փյունիկի» նկատմամբ, ցույց կտա այսօրվա հանդիպումը:

«Արարատն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ շարունակում է հաջող ելույթները: «Ալաշկերտի» հետ խաղում արարատցիներն աչքի ընկան արդյունավետ գրոհներովՙ 5 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը, որը նախորդ տուրում էլ խոշոր հաշվով (2-9) պարտվել էր «Գանձասարին»: Արարատցիներից 2 գոլ խփեց Գեւորգ Նռանյանը, մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Ռակիչը, Խորեն Վերանյանը եւ Արսեն Բալաբեկյանը: Վերջինս իր առաջին գոլը խփեց «Արարատում»: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» հանգրվանեց 2-րդ հորիզոնականումՙ ընդամենը 1 միավորով հետ մնալով «Փյունիկից»: Ի դեպ, հաջորդ տուրումՙ սեպտեմբերի 28-ին «Փյունիկը» հյուրընկալելու է «Արարատին»: Այդ հանդիպման արդյունքով էլ կորոշվի առաջին շրջանի հաղթողը:

«Բանանցն» արդեն 2-րդ հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Մրցակիցը «Գանձասարն» էր, որը նախորդ տուրում 9-2 հաշվով ջախջախել էր «Ալաշկերտին»: ՀՀ առաջնություններում «Գանձասարի» հետ անցկացրած վերջին 8 հանդիպումներում «Բանանցին» այդպես էլ չի հաջողվում հաղթել մրցակցին:

«Միկայի» հետ մրցավեճում «Ուլիսը» շատ մոտ էր հաղթանակին, սակայն արդեն 2-րդ անընդմեջ հանդիպման վերջին րոպեին գոլ է բաց թողնում: «Ուլիսը» հաղթում էր Արտակ Անդրիկյանի խփած գոլի շնորհիվ, սակայն խաղավերջում Սարգիս Կարապետյանը «Միկային» փրկեց պարտությունից: Այդ գոլի շնորհիվ «Միկան» թիմային նոր ռեկորդ սահմանեցՙ առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում մնալով անպարտելի: Մինչեւ ընթացիկ առաջնությունը լավագույն արդյունքին «Միկան» հասել էր նախորդ տարիՙ մեկնարկից 5 խաղ անընդմեջ չպարտվելով: «Միկան» կարող էր նաեւ հաղթել այս խաղում, եթե Սեմյոն Մուրադյանն իրացներ 11 մ հարվածը, որը հետ մղեց «Ուլիսի» դարպասապահ Տիգրան Դավթյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ633014-912
2. Արարատ632110-411
3. Միկա62406-410
4. Գանձասար622217-118
5. Շիրակ62229-88
6. Բանանց61415-57
7. Ուլիս60336-113
8. Ալաշկերտ60246-212

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»6
Գեւորգ Նռանյան«Արարատ»4
Նարեկ Բեգլարյան «Գանձասար»4
Դավիթ Մանոյան«Փյունիկ»3
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»3
Սերժ Դեբլե«Շիրակ»3
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»3

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ