RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 611, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Սմբատ Մարգարյանը (56 կգ): Երիտասարդական մրցումներում մեծ փորձ ունեցող եւ բազում տիտղոսներ նվաճած հայ ծանրորդը երկամարտի 241 կգ (104+137) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր մինչեւ 20 տարեկանների մրցավեճում:

Արդյունքը կարող էր ավելի բարձր լինել, եթե Սմբատը հաջող հանդես գար պոկում վարժությունում: Նա բարձրացրեց 104 կգ, որը միայն 5-րդ արդյունքն էր: Հրում վարժությունը Մարգարյանն ավելի հաջող կատարեց: Հաջորդաբար բարձրացնելով 131 եւ 137 կգ, Սմբատը 3-րդ մոտեցմամբ փորձեց իրեն ենթարկել 145 կգ-անոց ծանրաձողը, սակայն ապարդյուն: Այլապես նա կարող էր այդ վարժությունում արծաթի փոխարեն ոսկե մեդալ նվաճել, իսկ երկամարտում Եվրոպայի չեմպիոն հռչակվել:

Հաղթող ճանաչվեց իտալացի Միրկո Սարանտինոնՙ երկամարտում ցույց տալով 246 կգ (106+140) արդյունք: Նա միայն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած բուլղարացի Թոդոր Չենկովին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ