RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 939, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄԱՐՎԵՑ ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ

Սեպտեմբերի 24-ին, մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, մարվում եւ շրջանառության մեջ է դրվում «Ավրորա Մարդիգանյան» 1 նամականիշով գեղաթերթիկը:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայփոստ թրասթ մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

1918 թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջեւ, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք եւ քուրդ պաշտոնյաների ու ցեղապետների հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին: Արշալույս Մարդիգանյանը` հայկական Ժաննա դ՛Արկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ եւ փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917 թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա եւ` ԱՄՆ, Նյու Յորք, ուր բնակություն հաստատեց:

«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918 թ. Կալիֆոռնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով նաեւ մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների եւ կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Գեղաթերթիկում պատկերված են ԱՄՆ-ում 1918 թթ. նկարահանված եւ 1919 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրված «Հոշոտված Հայաստան» գեղարվեստական ֆիլմի ազդը, ցեղասպանությունից մազապուրծ փախստականների նկարներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ