RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 828, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Գյումրու քաղաքապետարանում սկսում է ներդրվել քաղաքացիների դիմումների շրջանառության էլեկտրոնային համակարգըՙ «մեկ պատուհանի» սկզբունքը: Մինչեւ այժմ հանրապետության բազմաթիվ պետական հիմնարկներում կիրառություն գտած այս համակարգը, պատասխանատուների հավաստմամբ, մի շարք առավելություններ է տալիս, ամենակարեւորըՙ վերահսկելի է դարձնում յուրաքանչյուր փաստաթղթի շրջանառությունը, որին համացանցով կարող է հետեւել դիմումատուն ինքը, բացի այդ քաղաքացիները չեն շփվում բաժինների պաշտոնյաների հետ, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Դիմումին օրենքով սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի:

Հերթերից խուսափելու համար ներդրվել է նաեւ հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը, քաղաքացիներին տրամադրվելու են դիմումների օրինակելի ձեւաթղթեր:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ գործընթացը վերահսկվելու է անձամբ իր կողմից: «Հիմա փորձնական շրջան է, մինչեւ հունվար,- ասել է նա- կարող են լինել ինչ-ինչ թերացումներ, քանի որ բաժինները նոր են սովորում այս կերպ աշխատել: Բայց տարվա սկզբից արդեն ամբողջովին կունենանք մեկ պատուհանի սկզբունքը»: Դրա համար քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ համապատասխան դասընթաց են անցնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ