RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 916, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁՄՌԱՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏՆԱԿԱԲՆԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Գ. Մ.

Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել վառելափայտ ձեռք բերել: Տնակաբնակ հարյուրավոր ընտանիքների համար, ինչպես նշվում է Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում, կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասերի թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեեւ ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերըՙ պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շորեր եւ այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու շարքից դուրս եկած վագոն-տնակները:

«Թեեւ «Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է եւ բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէՙ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթեւան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներինՙ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար»,- ասվում է կենտրոնի տարածած կոչում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ