RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՇԻԹԻԼՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Հ. Ծ.

Մոնրեալի քաղաքապետության թեկնածու Դենի Կոդերը հայտարարել է, որ քաղաքապետարանի վերաշխուժացման իր շարժմանը միացել է քաղաքապետական խորհրդի նախագահ Հարութ Շիթիլյանը: Կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հաղորդմամբՙ նա ասել է, որ Հարութն իր խստապահանջությամբ, անկողմնակալությամբ եւ խմբավորելու, համակարգելու կարողություններով վաստակել է գործակիցների եւ ընդհանրապես քաղաքացիների վստահությունը: «Իր միջազգային արհեստավարժ փորձառություններով Հարութը կարողանալու է Մոնրեալը բացել աշխարհի առջեւ», ասել է նաՙ թվելով Շիթիլյանի բազմակողմանի հատկությունները որպես պատմության մեջ Մոնրեալի քաղաքապետական խորհրդի ամենից երիտասարդ նախագահի: Կոդերը հիշել է, թե ինչպես անցյալ գարնանը Ֆրանսիայի արտգործնախարարը հրավիրել էր Հարութին մասնակցելու Փարիզում կայացող «Ապագայի անձնավորություններ» ծրագրին, որին հրավիրված էին աշխարհի տարբեր կողմերից երիտասարդ քաղաքագետներ որպես ապագայի ազդեցիկ դերակատարներ իրենց համապատասխան երկրների քաղաքականության եւ Ֆրանսիայի հետ հարաբերությունների ոլորտում:

Շնորհակալական խոսքում Հարութ Շիթիլյանը նշել է, որ ուրախությամբ է մասնակցում քաղաքապետության վերակենդանացման աշխատանքներինՙ բերելով արդիականացման եւ նորարարության իր պատկերացումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ