RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 755, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎԼԱԴԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՊԱՐԳԵՎԵՑ

Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 69 կգ քաշային ծանրորդները: Մինչեւ 20 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրին Վարդան Միլիտոսյանն ու Վլադիկ Կարապետյանը:

Մրցումներն ավելի հաջող սկսեց Վարդան Միլիտոսյանը, որը պոկում վարժությունում 130 կգ-ով արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Ճիշտ է, նա միայն 2-րդ մոտեցմամբ բարձրացրեց նախնական 125 կգ ծանրությունը: Վլադիկ Կարապետյանը բոլոր մոտեցումներն էլ հաջող կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 120, 125 եւ 127 կգ: Նա զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս վարժությունում հաղթող ճանաչվեց վրացի Շոթա Միշվելիձենՙ 143 կգ-ով արժանանալով ոսկե մեդալի: Արծաթե մեդալը նվաճեց ադրբեջանցի Էլխան Ալիգուլիզադանՙ 135 կգ:

Հրում վարժությունն ավելի հաջող կատարեց Վլադիկ Կարապետյանը: Առաջին մոտեցմամբ բարձրացնելով 153 կգ, Վլադիկը հաջորդ փորձի ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 156 կգ-անոց ծանրաձողը, սակայն 3-րդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 161 կգ ծանրությունը: Դա հնարավորություն տվեց հայ ծանրորդին հրում վարժությունում եւ երկամարտում (288 կգ) դառնալ բրոնզե մրցանակակիր: Վարդան Միլիտոսյանը երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով 12 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Նա հրում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեցՙ բարձրացնելով 155 կգ:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ադրբեջանցի Էլխան Ալիգուլիզադան, որը երկամարտում ցույց տվեց 309 կգ (135+174) արդյունք: Նրան ընդամենը 1 կգ զիջեց վրացի Շոթա Միշվելիձեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ