RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 799, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Թուրքիայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության վերջնագծում վերելքով է խաղում Սամվել Տեր-Սահակյանը, որը տուրից տուր բարելավում է ցուցանիշները: 10-րդ տուրում Սամվելը նոր հաղթանակ տոնեց լեհ Յան-Կրժիժտոֆ Դուդայի նկատմամբ եւ վաստակած 7,5 միավորով պերուացի Յորգ Կորիի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Հայ շախմատիստը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Նա ընդամենը մեկ միավոր է զիջում չինացի Յու Յանիին եւ Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովին: Ի դեպ, հաջորդ տուրում Սամվելը սեւերով խաղալու է Իպատովի հետ: Այդ պարտիայի արդյունքից շատ բանով պայմանավորված կլինի մեդալների վերջնական բաշխումը: Իսկ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 3 տուր:

Վահե Բաղդասարյանը կրկին անհաջողության մատնվեցՙ պարտվելով Գաբրիել Գաեհվիլերին: Վահեն 4,5 միավորով 70-րդ տեղում է:

Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 6 միավորով 24-րդ տեղում է: Մարիան հաղթեց վիետնամցի Պհունգ Վո Տի Կիմին: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է Իրինա Բուլմագան, որը հաշտություն կնքեց Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ: Վերջինս Դեյսի Կորիի հետ 7,5 միավորով հետապնդում է առաջատարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ