RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 765, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ «ՃՆՇՈՒՄԸ»

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Մաքսային միությանը միանալու պարտադրանք-երկընտրանքի առաջ կանգնած, իսկ ավելի պարզ ձեւակերպմամբ` Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար Ռուսաստանի կողմից ճնշումների տակ հայտնված Արեւելյան գրոծընկերության երկրներին, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, հնարավոր է փոխհատուցում տալ` տնտեսական պատժամիջոցներից կրած վնասների համար:

Ֆյուլեն այս մասին ընդամենը սեպտեմբերի կեսերին հայտարարեց, իսկ երեկ արդեն Եվրոպական հանձնաժողովի մակարդակով խոստացվածն ի կատար են ածում: ԵՀ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Մոլդովայից գինու ներմուծման համար ամբողջապես բացել Եվրոպական միության շուկան: Ընդ որում, առաջարկվում է շուկան ամբողջապես բացել մինչեւ Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:

Առաջարկը հիմնավորված է այն մոտեցմամբ, որ շուկան բացում են որպես «մոլդովական գինու ավանդական որոշ շուկաներ դրա արտահանման հետ կապված դժվարությունները թեթեւացնելու միջոց»: «Եվրոպական միության շուկան կայուն այլընտրանք է եւ հաստատուն լինելու կենսունակ դեր ունի մոլդովական գինեգործության հատվածի համար: Մոլդովական գինու համար ամբողջապես բաց ԵՄ շուկան, երբ մոլդովացի գինեգործները դժվարության մեջ են, ցույց է տալիս, որ բացի տնտեսական ինտեգրման հաջող ծրագիր լինելուց` ԵՄ-ը նաեւ համերաշխության տարածք է», հայտարարել է ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Դացիան Սիոլոսը:

Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի, եւ դրա հետ մեկտեղ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված է Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Մոլդովական գինիներին մինչեւ այդ փաստաթղթի ստորագրումն արդեն ուզում են ԵՄ մուտքն ապահովել: Հենց այդ նպատակով էլ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրոպական խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` արդիականացնել Մոլդովայի հետ առեւտրի պայմանները, ընդ որում, անել հնարավորն այդ գործընթացը արագ ավարտելու համար:

Իհարկե, մոլդովական գինին մեկ օրում եվրոպական ստանդարտներին չի համապատասխանելու, ու թերեւս աշխարհի լավագույն գինիների շարքում էլ չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, կարվի հնարավորը` մոլդովական գինի ԵՄ շուկայում վաճառելու համար:

Եվ այս դեպքում հետաքրքրական կլիներ լսել հայ փորձագետ ու գործիչ ներկայացող մի քանիսի դատողությունները` մոլդովական գինու մրցունակության վերաբերյալ, երբ նույն պատճառաբանությունը բերվում էր հայկական ապրանքների համար` ԵՄ-ում անմրցունակ լինելու հիմքով: Հարցի մեկ այլ կողմն է, թե անմրցունակ ապրանքն ինչպես են հիշատակված «մասնագետները» մրցունակ տեսնում Մաքսային միության երկրների շուկաներում:

Պարզապես փաստենք, որ անմրցունակ մոլդովական գինին հաստատ այսպիսի հնարավորության պայմաններում մրցունակ կդառնա, ամեն դեպքում` կարվի ամեն ինչ, որպեսզի որոշակի հնարավորություններից օգտվելու տարբերակ ստացած մոլդովական գինին նաեւ վաճառվի, իսկ դա զարգացում է նշանակում, այլ ոչ թե անմրցունակ գինին այնպիսի մի շուկայում սպառելու հեռանկարը, որտեղ կարեւորը, հատկապես ոգելից խմիչքի դեպքում, աստիճանն է ու ազդեցության երկարատեւությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ