RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 876, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ

Մանկավարժական պետական համալսարանի 1-ին կուրսի շուրջ 1600 ուսանողներ ավանդույթի համաձայն այս տարի եւս մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում երդվեցին հավատարիմ մնալ ուսուցչի վեհ մասնագիտությանն ու կոչմանը:

Ապագա մանկավարժներին շնորհավորեց եւ օրհնության խոսք հղեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քիրստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը ` փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը: «Մանկավարժությունը մարդուն բարոյական, իմացական արժեքների մեջ հաստատելու, վերահաստատելու եւ վերաիմաստավորելու մեծ առաքելություն է: Որպես նորանկախ պատմության կերտողներ եւ հայ եկեղեցու ժառանգորդներ` առողջ գիտակցությամբ պետք է կարողանանք առնել առավելագույնը եւ տալ առավելագույնը ապագային»,- ասաց Վարդան վարդապետը:

Ուսանողներին շնորհավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը : «Դուք ընդունվել եք համալսարան, դարձել ուսանող, դա իսկական հաղթանակ է: Մանկավարժական համալսարանը ներկայումս ապրում է բավականին լուրջ ու պատասխանատու փոփոխությունների եւ զարգացման ժամանակահատված: Թող լուսավոր լինի ձեր ուղին ուսուցչի պատասխանատու եւ անհրաժեշտ գործունեության մեջ»,- մաղթեց ռեկտորը: Նա խոստացավ անել ամեն ինչ, որ տարիներ անց ուսանողները հպարտությամբ արձանագրեն, որ հենց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներն են:

Ապագա մանկավարժներին բարեմաղթանքի խոսք հղեց նաեւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մանկավարժական կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին : Խոսելով Հայկական պետական մանկավարժական եւ Օուլուի համալսարանների համագործակցության մասին` Կորկեամակին նշեց. «Դուք առաջին ծիծեռնակներն եք, որ պիտի տեսնեք ու զգաք մեր համագործակցության արդյունքները: Համագործակցության երկու տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ դուք շատ տաղանդավոր եւ առանձնահատուկ ազգ եք, եւ ձեզ համար կրթության դերը առանձնահատուկ նշանակություն ու կարեւորություն ունի»:

Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի դոկտոր Շողիկ Ոսկանյանը , կարեւորելով օրվա խորհուրդը, ասաց. «Դուք պետք է դառնաք նորօրյա բարեփոխված դպրոցի հույսն ու ապավենը, ինչպես նաեւ ապագան ու կենսունակությունը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել եւ գոյաբանել է դպրոցի, կրթության եւ դաստիարակության շնորհիվ: Մնացեք շիտակ ու վեհ, եղեք ազնիվ ու բարի, եւ ձեզանով ավելացրեք այս երկրի բարին ու գեղեցիկը: Հետամուտ եղեք բոլոր այն լուսավոր ու վեհ գաղափարներին, որի կրողն ու սերունդներին փոխանցողը լինելու եք դուք»: Իսկ վերջում, ուսանողներին հղելով Խրիմյան Հայրիկի պատգամը, ավելացրեց` արեւի պես նայեք աշխարհին, քանզի կրթությունն ու դաստիարակությունն են կերտում մարդկությունը, դաստիարակում հային եւ մարդուն:

Սեպտեմբերյան այս մեծ եւ հիշարժան տոնակատարությանը առաջինկուրսեցիներին ողջունեցին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն ու Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը :

Միջոցառումը ամփոփվեց գեղեցիկ համերգային ծրագրով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ