RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 710, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՀԱՄԼԵՏԻ» ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Համազգային» պետական թատրոնը շուտով հանդես է գալու նորությամբ: «Ազգի» հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ այժմ աշխատում են Վիգեն Չալդրանյանի հետ եւ ցանկանում են բեմադրել Շեքսպիրի «Համլետը», որը հանդիսականի դատին կներկայացնեն տարեվերջին:

Ընդհանրապես «Համազգային» թատրոնը տարբերվում է իր խաղացանկով, այսինքն այնտեղ բեմադրվում են յուրօրինակ եւ չկրկնվող ստեղծագործություններ: Արդյոք չկա՞ մտավախություն, որ «Համլետը» հայաստանյան բեմերում շատ է բեմադրվել ու կառաջանա հանդիսականի խնդիր: Այն հարցին ի պատասխան Վ. Մկրտչյանն ասաց. «Բացարձակ այդ մտահոգությունը չկա: Մեր մեկնաբանությունը ոչ միայն տարբերվելու է մինչ այս հայկական բեմում եղած բոլոր Համլետներից, այլեւ` համաշխարհային բեմում եղածներից: Բոլոր դեպքերում, հայաստանյան բեմերը «Համլետով» այդքան էլ հարուստ չեն, ինչպես ռուսական կամ եվրոպական թատրոնները»:

Վարդան Մկրտչյանը ցավով նշում է, որ այսօր մենք Շեքսպիրին քիչ ենք անդրադառնում, որը ըստ նրա մեծ բաց է մեր թատրոնների խաղացանկերում. «Ինչպես կասեր Փափազյանը. «Համլետը» գործերի գործն է»: Կարծում եմ ինքն իրենով այն բրենդ է, իսկ մեր ներկայացումը կունենա նոր մեկնաբանություն, իր նոր հանդիսականով: Սա լինելու է 21-րդ դարի Համլետ: Իհարկե, պահպանելու ենք էպոխան, զգեստները, բայց մեկնաբանության առումով տարբերվելու է»,- եւ ավելացրեց. «Ներկայացնելու ենք, թե ինչպես է դա առնչվում այօրվա մարդու հետ, այդ ամբողջը կերեւա ներկայացման մեջ, քանի որ Շեքսպիրը դրա հնարավորույթունը տալիս է մեզ»:

Կա արդյոք թատրոնի կողմից ներկայացվող 21-րդ դարի «Համլետ» ներկայացման հանդիսատեսի հստակ թիրախային խումբ` երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչ, թե՞... հարցին Վարդան Մկրտչյանն պատասխանեց. «Թիրախային խումբը ճաշակով մարդիկ են: Մենք խաղալու ենք բանիմաց եւ արժեք փնտրող հանդիսականի համար, թեկուզեւ` մեկ: Նման մարդիկ քիչ են, սակայն կան»:

Թատրոնի տնօրենը չցանկացավ բացել բոլոր չակերտները, սակայն նշեց, որ շատ համարձակ եւ ռիսկային մեկնաբանություն է լինելու:

Նշենք, նաեւ որ «Համազգային» պետական թատրոնը շուտով մեծ հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում, Լոս Անջելոսում` Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 85 ամյակի շրջանակում: Ներկայացումը հանդիսականի դատին կհանձնվի Լոս Անջելոսի Բերլս Դոլ եւ ARTL թատերասրահներում:

Վ. Մկրտչյանը «Ազգին» տեղեկացրեց, որ հյուրախաղերի են մեկնում 4 ներկայացմամբ` «Սեյլ», «44 աստիճանի վրա», «Ամբան Հուռի» եւ համերգ-ներկայացումով. « Խաղալու ենք մոտ 8-10 ներկայացում, կան ներկայացումներ, որոնք կրկնվելու են եւ կարծում եմ, որ շատ լավ կանցնեն հյուրախաղերը: Կազմը բաղկանցած է 16 հոգուց` 12 դերասաններ, 4-ն էլ տեխնիկական անձնակազմ` Տաթեւ Ղազարյան, Արման Նավասարդյան, Կարեն Խաչատրյան, Արմինե Պողոսյան եւ այլք»:

Մկրտչյանն ուրախությամբ նշեց նաեւ, որ «Համազգային» թատրոնն առաջին անգամ է հյուրախաղերով օվկիանոսն անցնում:

Նշենք, որ հյուրախաղերը հովանավորվում են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից:

Ի դեպ, տեղեկանալով թատրոնի հիմնադիր եւ գեղղեկ Սոս Սարգսյանի վատառողջության մասին, «Ազգ» օրաթերթը մեծ դերասանին մաղթում է քաջառողություն եւ շուտափույթ ապաքինում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ