RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 720, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՀԱՅ ՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ` «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՔԻՄԻԱՅՈՎ»

Մ. Հ.

Հոկտեմբերի 1-12-ը տեղի կունենա «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնի բացումը կազդարարի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից` «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ: Այս բեմականացումը կենդանի երաժշտության, կատարման ու հետաքրքրական կինոնկարների եւ անիմացիաների միաժամանակյա միասնություն է: Ի դեպ, ներկայացումը 2011թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին լավագույնների շարքում էր:

11-րդ «Հայ ֆեստ»-ը հանդիսատեսին կներկայանա նոր ոճով եւ նոր տարբերանշանով «Բարձրագույն քիմիա»:

«Հայ ֆեստ»-ի տարբերանշանում, որն ունի Մենդելեեւի աղյուսակի տեսքը, իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքն եւ բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել փառատոնը:

«Հայ ֆեստ 2013»-ին հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից եւ այլն:

Փառատոնի շրջանակում մշակութասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու` Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցներ» մուլտիմեդիա ներկայացումը, Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերայի դրամատիկական թատրոնի ներկայացումը (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (Ռուսաստան), ինչպես նաեւ Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա):

Փառատոնին ներգրավված են նաեւ թատրոններ ոչ միայն Երեւանից, այլեւ Հայաստանի մարզերից. Գյումրի, Եղեգնաձոր:

Իսկ ահա երեւանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները:

«Հայ ֆեստ»-ը նաեւ ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները ARMS FEST ուսանողական ծրագրում: Ուրախալի է, որ ուսանողներին եւս տեղ է տրվում ու նրանք երկրորդ պլան չեն մղվում:

Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ, որոնց ընթացքում կներկայացնեն կատարողական արվեստների ժամանակակից միտումները:

Նշենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ