RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 687, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մեկնարկում է «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան համերգներ, գիտաժողովներ եւ այլ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք փորձում ենք աշխարհին էլ ավելի ճանաչելի դարձնել Կոմիտասին: Փորձելու ենք այս փառատոնը ավանդական դարձնել: Փորձում ենք հավատարիմ մնալ Կոմիտասի ձեռագրին եւ անաղարտորեն ներկայացնել հայկական երաժշտությունը»,- ասաց նախարարը: Նախարարն ընդգծեց, որ փառատոնը կտարածվի նաեւ մարզերում, եւ համերգներ կլինեն Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում:

Փառատոնի շրջանակում կկայանա նաեւ Կոմիտասին նվիրված ֆիլմի շնորհանդես: «Կոմիտաս վարդապետ» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ներկայացրեց միջոցառումների ծրագիրը եւ հայտնեց, որ ստեղծվել են գեղարվեստական եւ համակարգող խորհուրդներ, որոնք կկարգավորեն փառատոնի ընթացքը: «Կփորձենք լավագույնս ներկայացնել Կոմիտասին` իր ամբողջ գործունեությամբ: Փառատոնը ամենամյա դարձնելու համար մեզ լուրջ աշխատանք է սպասում»,- ասաց Հարոյանը:

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել սփյուռքահայ եւ այլազգի կատարողներ աշխարհի 11 երկրից: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոն, որի շրջանակներում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում տեղի կունենան համերգներ, Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտաժողով եւ այլ միջոցառումներ, կհրատարակվեն գրքեր, կթողարկվեն խտասալիկներ:

«Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնի նպատակն է նորովի արժեւորել բազմաշնորհ հանճարի` ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրի, երաժշտագետի, բանահավաքի, երգչի, խմբավարի, մանկավարժի ու բանաստեղծի անցած ուղին, նոր լույսի ներքո բացահայտել ցեղասպանություն վերապրած արվեստագետի կերպարը: «Արմենպրես»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ