RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 683, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԱՅԴ ԵՍ ՉԵՄ» ՖԻԼՄԸ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ «ԿԻՆՈՇՈԿ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«Ոսկե ծիրան» 10-րդ Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ եւ Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաեւ, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: «Այդ ես չեմ» ֆիլմը հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող 9-մասանոց տաղի սկզբունքով է եւ շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ եւ գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների եւ բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների եւ պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի եւ Եվրիդիկեի մասին, նաեւ հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը եւս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետեւանքների եւ զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ