RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 696, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼՈՒՍԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳԱՖԵՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Գաֆեսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 21:00-ին տեղի կունենա լուսավառության հատուկ արարողությունՙ նվիրված կենտրոնի հիմնադիր, ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին: Խորհրդանշորեն, լուսավառությունը կհաջորդի Գաֆեսճեան քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառմանը, որն արժանացել էր պարոն Գաֆեսճեանի հատուկ ուշադրությանը եւ անց էր կացվում նրա հովանավորությամբ:

Միջոցառումից անմիջապես հետո, ուղիղ ժամը 21:00-ին, Կասկադ համալիրի աստիճաններին տեղակայված մասնակիցները հատուկ ազդանշանի ներքո կվառեն նախապես տրամադրված լապտերներըՙ ի հիշատակ Ջերարդ Գաֆեսճեանի:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլոր համաքաղաքացիներին մասնակցելու այս նվիրական արարողությանը եւ հարգանքի տուրք մատուցելու իրենց հայրենակցին:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ եւ կրթական ծրագրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ