RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ՆԱԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂՈՒՄ

Հենրիխ Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը նաեւ Գերմանիայի գավաթի խաղարկությունում: 1/16 եզրափակիչում «Բորուսիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնեց «Մյունխեն-1860-ին»: Հանդիպումը շատ համառ ստացվեց: Թեեւ ունեցած խաղային առավելությանը, «Բորուսիան» չկարողացավ հիմնական ժամանակում գրավել մրցակցի դարպասը: Հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: 105-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հստակ իրացնելով 11 մ հարվածը, վերջապես բացեց հաշիվը: Իսկ 2 րոպե անց աչքի ընկավ Մխիթարյանըՙ վերջնականապես վճռելով հանդիպման ելքը: Աջից ստանալով Հոֆմանի փոխանցումը, Մխիթարյանը շրջանցելով մրցակցի դարպասապահին ու պաշտպանին, գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:

Խաղից հետո Մխիթարյանը բունդեսլիգայի պաշտոնական կայքին իր կարծիքն է հայտնել. «Դժվար էր, քանի որ խաղում էինք ուժեղ թիմի դեմ, որը շատ լավ էր պաշտպանվում: Ունեցանք մի շարք գոլային պահեր, որոնք սակայն չկարողացանք իրացնել: Խաղավերջում հաջողվեց ազատ տարածություն գտնել, որի արդյունքում 11 մ-ի իրավունք ստացանք, իսկ հետո կրկնապատկեցինք հաշիվը:

Իհարկե, շատ ուրախ եմ, որ կարողացա թիմի 2-րդ գոլը խփել: Շատ լավ փոխանցում ստացա Հոֆմանից: Դաշտի տերերի ֆանատները շատ լավ էին աջակցում իրենց թիմին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր թիմի երկրպագուներին, որոնք մարզադաշտ էին եկել եւ մեր կողքին էին մինչեւ հանդիպման ավարտը: Մենք հաղթանակը նվիրել ենք նրանց:

Կարծում եմ, որ նախորդ 2 հանդիպումներում հաջողությունը երես էր թեքել մեզնից: Շատ կարեւոր է, որ կարողացանք հաղթահարել դժվարություններըՙ հաղթանակ տոնելով: Հիմա պետք է կենտրոնանանք «Ֆրայբուրգի» հետ խաղի վրա: Այդ թիմի նկատմամբ տոնած հաղթանակը մեզ թույլ կտա լավ տրամադրությամբ մոտենալ «Մարսելի» հետ կայանալիք չեմպիոնների լիգայի հանդիպմանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ