RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1140, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Ի. Պ.

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհրդին` տեղեկացնելով, որ կառավարությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները եւ անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչությունը Հանրային խորհրդին առաջարկել է համատեղ քննարկել հարցը: Ինչպես նշում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ` առաջին անգամ է, որ քննարկում կազմակերպվում է մինչ շենքը քանդելը: Ըստ նրա` որեւէ շենքի համար էլ կարելի է պատճառ գտնել ու քանդել այն, սակայն շենք պահելն է դժվար:

Երեկ Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու խնդրին:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դեռեւս ամիսներ առաջ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, սական քաղաքապետարանին կից գործող քաղաքաշինական խորհուրդը մերժել էր դիմումը: Քաղաքապետարանի ճարտարապետական հանաձնաժողովի նախագահ Հրաչյա Պողոսյանը երեկ նշեց, որ հին համալիրը նախ եւ առաջ ճարտարապետական արժեք է. «Իսկ որեւէ հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ քանդելու համար»:

Քննարկման ժամանակ նշվեց նաեւ, որ օդանավակայանի հին շենքը Փարիզում մի մրցույթի ժամանակ արժանացել է ճարտարապետական լավագույն կառույց մրցանակի կոմպոզիցիոն իր լուծումների համար:

Իսկ Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը նշեց, որ շենքն այժմ չի օգտագործվում, իսկ հիմնովին վերանորոգելու համար անհրաժեշտ է 10-12 միլիոն դոլար: Ըստ նրա` օդանավակայանը հետագայում ընդարձակվելու է դեպի աջ, եւ այդ դեպքում հին շենքն արդեն կխանգարի: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն առարկեց` թե ինչու՞ չի ընդլայնվում դեպի ձախ: Ձախ կողմում էլ կան կառույցներ, որոնք կքանդվեն, ըստ ճարտարապետի` դրանք հենց քանդելու բաներ են:

Իսկ ավիացիայի բնագավառում ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Քոչարյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ այսօր հանրապետությունում կա 12 օդանավակայան, որոնք չեն շահագործվում, սակայն նախատեսված է, որ առաջիկայում դրանք շահագործվելու են:«Հետեւաբար հին շենքը կարող է ծառայել ներքին ուղեւորների համար, եւ այն քանդելու կարիք չկա»:

Խնդիրն առաջիկայում կքննարկվի Հանրային խորհրդի լիագումար նիստում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ